Արա Պապյան
հայ պատմաբան, դիվանագետ, փաստաբան
Արա Պապյան (հունիսի 6, 1961, Երևան, ՀԽՍՀ), հայ հայտնի դիվանագետ, 1999 թվականից «Մոդուս վիվենդի կենտրոն» հասարակական կազմակերպության հիմանդիր և ղեկավար։ 2000 — 2006 թվականներին եղել է ՀՀ դեսպանը Կանադայում[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Թուրքիան տրոհվում է, ստեղծվում է Քրդական պետություն ողջ Արևմտյան Հայաստանի վրա՝ բնույթով ուժեղ կրոնական և հակահայ։ Հայաստանում շարունակվում է բնակչության արտագաղթը, ծերացումն ու բարոյալքումը, շարունակվում է մաշվել ենթակառուցվածքային համակարգը, երկրի արտաքին պարտքը շարունակում է աճել, վարկատուները դադարում են վարկեր տրամադրել։ 2017 թվականի սկզբին գործարկվում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգիծը, ինչպես նաև Իրան-Ադրբեջան-Վրաստան ուղղությունը։ Հայաստանը հայտնվում է լիակատար շրջափակման մեջ։ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները մնում են դիմակայության փուլում, Ռուսաստանին չի հաջողվում դուրս գալ տնտեսական ճգնաժամից։ Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի են ունենում ռուս-թուրքական ռազմական ընդհարումներ, ակտիվանում է Ղարաբաղի ռազմաճակատը։ Ադրբեջանը դառնում է ավելի կրոնական և ազգայնական։ Ադրբեջանի ղեկավարությունը տնտեսական դժվարություններից առաջացած ժողովրդական դժգոհությունն ուղղորդում է Հայաստանի դեմ[2]։
- Արա Պապյանի կողմից ենթադրյալ 3 սցենարներից ամենահավանական սցենարը ապագայի կտրվածքով, քանի որ ըստ նրա Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի կյանքի կոչեն այս տարբերակը։
- Ենթադրում եմ, որ Նիկողոսյանը ՀՀ քաղաքացի է։ Իսկ եթե քաղաքացի չի, ուրեմն ընդհանրապես իրավունք չունի խոսել։ Ես չգիտեմ ինքը ով է, միշտ ֆռֆռում է, նկարում են, ցույց են տալիս, ասում են՝ մի կազմակերպության ղեկավար է, ինչ-որ շքանշաններ է ստացել, ինչ-որ Պուտինի նկարներ, Ռուսաստանի դրոշներ… բան։ Անընդհատ քննադատում են՝ գրանտակերներ, գրանտակերներ ու հասկանում են արևմտյան կազմակերպություններին։ Բա սա ի՞նչ պակաս գրանտակեր է[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արա Պապյան։ Modusvivendicenter.org։ Վերստացված է՝ փետրվարի 22, 2016 թ.։
- ↑ Թուրքիան տրոհվում է. Հայաստանի համար հավանական սցենարը։ Lragir.am (20.02.2016)։ Վերստացված է՝ փետրվարի 22, 2016 թ.։
- ↑ «Ի՞նչ տարբերություն՝ Ղարաբաղը Ռուսաստանի՞, թե՞ Ադրբեջանի կազմում». Արա Պապյան։ Aravot.am (14.08.2015)։ Վերստացված է՝ փետրվարի 22, 2016 թ.։