Արմինե Կալենց
հայ նկարիչ
Արմինե Կալենց (Գալենց, Արմինե Սարգսի Պարոնյան, օգոստոսի 18, 1920, Դամասկոս — նոյեմբերի 22, 2007, Երևան), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967), ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիր (1986)։
Քաղվածքներ
խմբագրել- Արևմտահայերի մոտ մի լավ սովորություն կա։ Դպրոցական արձակուրդներին թույլ չի տրվում երեխաներին թրև գալ, նրանց ուղարկում են մի որևէ վարպետի մոտ արհեստ սովորելու[1]։
- Կալենցը կիսատոներ չէր սիրում և այդպես էլ տարավ իմ ուսումնառության շրջանը։ Գույնը իր համար կենդանի, շնչող, շենշող գոյ էր և պաշտամունքի չափ սիրում էր այն։ Դա ինձ մոտ արձագանք գտավ, որովհետև ես սիրում եմ լույսը, արևը, ես վառ, անապատային արևի զավակ եմ կարծես և ինքս հայտնաբերել սկսեցի գունային փոխհարաբերությունները, կոնտրաստները, և զարմացած հայտնում էի իմ գյուտերը։ Ի՜նչ նկարիչ էր Կալենցը։ Ես մինչև այսօր էլ հիացած եմ նրա նկարչական իմաստությամբ և համոզված եմ, որ նա հանճարեղ մարդ էր<re f>«Ներիր ինձ, Հարություն», էջ 34։</ref>։
- Ինչպիսի՜ գիտակցությամբ առաջնորդեց ինձ իմ սկզբնական ճանապարհին, տալով ինձ արմատական գիտություն նկարչական արհեստի մասին, որն անհրաժեշտ է ամեն մի լավ արվեստագետի, միաժամանակ տալով գեղեցկության, բարձրագույն արվեստի մասին դասեր՝ հիանալի կերպով շաղկապելով դրանք իրար հետ[2]։
- Երկաթե վարագույրի ետևում, ինչ էլ որ լինի, քո հայրենիքն է, Հայաստանը։ Եթե ես այնտեղ գնացի փնտրելու արդարությունը, նա գտնելու գնաց հայրենիքը՝ Հայաստանը, օտար լինելու զգացմունքից ազատվելու միակ վայրը, նվիրվելու, նրա համար ի սպաս դնելու իր բոլոր չօգտագործված ուժերը[3]։
- Դու չե՞ս արդյոք, բիբլիական Արարատ, որ շարունակ մեզ կանչում ես քո փեշերի շուրջը՝ ստիպելով վստահել և հավատալ քեզ...[4]։
- Ինձ վրա Սարյանի վրձնի քսվածքը մեծ տպավորություն էր թողնում, նաև իր թափը, իր շունչը։ Ժամանակի ընթացքում հասկացա նաև, որ իր նախնիների կառուցողական բնազդը կա իր մեջ, և դա ճիշտ է՝ հայի բնազդ է[5]։