Արտեմ Հարությունյան

հայ գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ

Արտեմ Միքայելի Հարությունյան (սեպտեմբերի 19, 1945, Ստեփանակերտ), հայ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ռուսաստանը մնում է մեր մեծագույն դաշնակիցը և Ռուսաստանի հետ հարաբերությունները ֆինանսական օգնությունները, զենքը…աղոթենք, որ Հայաստանի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը համընկել են[1]
  • Շուշի քաղաքի ավերակների միջից
անթարթ նայող եղեռնի ծաղիկ,
սրբիր արցունքդ հույսի,
անմահության փշուրը համտեսելով[2]։
որ կարելի է խեղաթյուրել աջ ու ձախ,
Եթե զորք ունես և տարածք»[3]։
  • «Թուրքիան ցանկանում է մտնել եվրոպական շուկա,
բայց չի խոստովանի, որ սպանել է երկու միլիոն հայ,
սրի քաշել հարյուր հազարավոր հույների, քրդերի
և շարունակում է առ այսօր իր բնաջնջումը ազգերի»[3]։

Մեջբերումներ Արտեմ Հարությունյանի մասին

խմբագրել
  Արտեմ Հարությունյանն ապագայի բանաստեղծ է, ինչպես Չարենցը20-րդ դարի հայ պոեզիայում։ Նա արդեն իր տեղն ունի մեր գրական անդաստանում և այն ընդլայնվում է նրա ամեն մի նոր գրքով։ Սա նոր պոեզիա է, որի տեսակը մենք չունենք։
 
  Եվ հիմա, տարիների ընթացքում մոտիկից ծանոթանալով Արտեմ Հարությունյանի պոեզիային թարգմանելով այն, հասկացա, որ գործ ունենք մի այնպիսի երևույթի հետ, ինչպիսին ազգային մեծ բանաստեղծի հայտնությունն է։ Նրա պոեզիան ապշեցուցիչ ընդգրկում ունի և ազգային կյանքի հիմքերի վրա բարձրանում է բոլորովին նոր աննախադեպ գեղարվեստական մի կառույց։
 
  Արտեմ Հարությունյանի վերջին շրջանի պոեմները նոր խոսք են արդի հայ պոեզիայում։ Արտեմ Հարությունյանը գեղարվեստական ուրույն պատկերի մեջ է առնում իրականության ամենատարբեր դրսևորումները, երևույթը բարձրացնում խոր գեղարվեստական-փիլիսոփայական մակարդակի, որտեղ կոնկրետ անձնավորություններն անգամ ներկայանում են որպես պոետական խորհրդանիշեր։ Նա նոր խոսք է ներկայացնում արդի հայ բանաստեղծությանը, որը քաղաքացիական բանաստեղծության նոր թե հին կրկնությունն է զուտ մերկապարանոց գաղափարի ձևով, այլ իրականության միանգամայն նորոգված աշխարհընկալմամբ։
 

Ծանոթագրություններ

խմբագրել


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արտեմ Հարությունյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: