Դաղձի ծաղիկ
«Դաղձի ծաղիկ», Համո Սահյանի բանաստեղծությունների ժողովածուներից է, լույս է տեսել 1986 թվականին Երևանում՝ «Սովետական գրող» հրատարակչությունում։
Քաղվածքներ
խմբագրել- Երբ Հայաստան եմ ասում,
- Նուռը ճչում է քարին,
- Սարը կանչում է սարին,
- Եվ բողբոջում է բարին,
- Եվ չարիքն է նվազում։
- Այս մի բուռ քարեղեն հողում
- Դեռ ինչքան ջանք է հարկավոր,
- Որ պահենք հացը հոգևոր...
- Ախ, ինչու՞ է տեսնես, աշխա'րհ,
- Այսքան քաղցր ու դառը
- Այս մեղսական, աղերսական,
- Այս դասական դարը։
- Իմ բաժին աշխարհն այս մեծ աշխարհում
- Կերգի շուտով երգն իր կարապի,
- Բան չի փոխելու, ինչքան տառապի
- Իմ բաժին աշխարհն այս մեծ աշխարհում։
- Կյանքում մի բան լավ հասկացա.
- Արդար բաշխի'ր հացդ արդար
- Սովյալներին և անկյալին,
- Տու'ր, թող ուտեն, չխնայենք
- Ոչ մի պատառ. ասեմ, գնամ։
- Ի՞նչ եղավ... Մենք մեզանից
- Հեռացանք կամաց-կամաց,
- Մեկմեկու հիշել անգամ
- Մոռացանք կամաց-կամաց։
- Քիչ տալիս, շատ ենք առնում,
- Ինչպե՞ս ես մեզ ներում, աշխա'րհ,
- Շատ խոսում, քիչ ենք լսում,
- Ինչպե՞ս ես համբերում, աշխա'րհ։
- Վկա է հողն այս ցավոտ,
Աղբյուրներ
խմբագրել- Համո Սահյան, Դաղձի ծաղիկ, Երևան, 1986։