Ալբերտ Այնշտայն

գերմանացի-ամերիկացի ֆիզիկոս -տեսաբան․ նոբելյան մրցանակակիր
(Վերահղված է Էյնշտեյն Ալբերտից)

Ալբերտ Այնշտայն (գերմ.՝ Albert Einstein, մարտի 14, 1879 — ապրիլի 18, 1955), հրեա անվանի տեսաբան ֆիզիկոս։ 1921 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիր՝ «տեսական ֆիզիկայում իր ավանդի և հատկապես իր՝ ֆոտոէֆեկտի օրենքի բացահայտման համար»։

Քաղվածքներ

խմբագրել
  • Գիտությունը մտքի բազմադարյան անխոնջ աշխատանքն է՝ համակարգի միջոցով ընդհանրացնելու մեր աշխարհի ճանաչողական բոլոր երևույթները[1]։
  • Ճշմարտությունն այն է, ինչ դիմանում է փորձով ստուգմանը[2]։
  • Մարդը մեքենա չէ. եթե նրանից վերցնենք լինելիության ինքնուրույնությունը և ազատ մտածելու հնարավորությունը, նա կկործանվի[3]։
  • Գիտությունը փակ գիրք չի և երբեք չի լինի։ Ամեն կարևոր հաջողություն բերում է նոր հարցեր։ Ամեն զարգացում ժամանակի ընթացքում նորանոր դժվարություններ է ի հայտ բերում։
  • Անիմաստ է անել միևնույն բանը և սպասել ուրիշ արդյունքների[4]։
  • Ոչ մի նպատակ այնքան բարձր չէ, որպեսզի արդարացնի նրան հասնելու անազնիվ միջոցները[5]։
  • Այս կյանքում երկու անսահման բան կա՝ տիեզերքը և մարդկային տխմարությունը։ Ընդ որում՝ տիեզերքի հարցում ես վստահ չեմ[6]
  • Միայն հիմարը կարգուկանոնի կարիք ունի. հանճարը հիանում է քաոսով։
  • Տեսությունն այն է, երբ ամեն ինչ հայտնի է, բայց ոչինչ չի աշխատում։ Պրակտիկան այն է, երբ բոլորն աշխատում են, բայց ոչ ոք չգիտի՝ ինչու։ Մենք միավորում ենք տեսությունն ու պրակտիկան։ Ոչինչ չի աշխատում, և ոչ ոք չգիտի՝ ինչու։
  • Կյանքն ապրելու երկու եղանակ կա. առաջին՝ կարծես հրաշքներ գոյություն չունեն, երկրորդ՝ շրջապատում միայն հրաշքներ են։
  • Կրթությունն այն է, ինչ մնում է, երբ մոռացվում է դպրոցում սովորածը։
  • Ես չգիտեմ՝ ինչ զենքով է վարվելու Երրորդ համաշխարհային պատերազմը, բայց 4-րդը լինելու է քարերով և փայտերով։
  • Ուղղակի խելագարություն է՝ անել նույն բանը և սպասել ուրիշ արդյունքների։
  • Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքները։ Գիտելիքները սահմանափակ են, երևակայությունը՝ անսահման։
  • Դու երբեք չես լուծի խնդիրը, եթե մտածես նույն կերպ, ինչ այն ստեղծելիս։
  • Նա, ով ցանկանում է իր աշխատանքի արդյունքը միանգամից տեսնել, պետք է կոշկակար դառնա։
  • Կյանքը նման է հեծանիվով երթևեկելուն։ Հավասարակշռությունը պահելու համար պետք է շարժվել։
  • Բոլորը գիտեն, որ դա հնարավոր չէ։ Բայց գալիս է մեկը, ում դա հայտնի չէ, և անում է այդ բացահայտումը։
  • Միտքը, որը մի անգամ մեծացրել է իր սահմանները, երբեք չի վերադառնա հնին։
  • Եթե ցանկանում եք երջանիկ ապրել, ապա պետք է կապված լինեք ձեր նպատակներին և ոչ թե՝ մարդկանց ու իրերին։
  • Մի ձգտեք հասնել հաջողության, ձգտեք, որ ձեր կյանքն իմաստ ունենա։
  • Համընկնումների օգնությամբ Աստված պահպանում է անանունությունը։
  • Միակ բանը, որ ինձ խանգարում է սովորել, իմ ստացած կրթությունն է։
  • Մարդը, ով երբեք սխալներ չի արել, երբեք նոր բան չի փորձել։
  • Բոլոր մարդիկ խաբում են, բայց դա սարսափելի չէ. մարդիկ չեն լսում միմյանց։
  • Եթե չեք կարողանում որևէ բան բացատրել ձեր տատիկին, ուրեմն ինքներդ էլ դա չեք հասկանում։
  • Կյանքը հեծանվով ընթանալու պես մի բան է։ Եթե ձեզ համար դժվար է, ուրեմն դուք գնում եք դեպի վերելք[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 126. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 233. 
  3. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 61. ISBN 99930-2-263-2. 
  4. http://aforizmner.do.am/news/2012-11-24-192
  5. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 280։
  6. Albert Einstein > Quotes > Quotable Quote
  7. 25 ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ՄՏՔԵՐ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻՑ (2015-12-21)։ Վերստացված է՝ 2018-03-03։


Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ալբերտ Այնշտայն հոդվածը նաև Վիքիպեդիայում:


 
Վիքիպահեստի լոգոն
Վիքիպահեստում կա այս նյութին առնչվող էջ՝