Մովսես Գորգիսյան
ազատամարտիկ
Մովսես Գորգիսյան (դեկտեմբերի 3, 1961, Երևան, ՀԽՍՀ — հունվարի 19, 1990, Երասխավան, Հայաստան), Հայաստանի ազգային հերոս, Արցախյան ազատամարտի մասնակից։ Զոհվել է Երասխավանի բարձունքներում՝ 1990 թվականի հունվարի 19-ին։
Քաղվածքներ
խմբագրել- «Մենք պայքարում ենք ինքնորոշման ճանապարհով վերականգնելու մեր ազգի կորուստներից ամենասրբագույնը՝ ազատությունը»[1]։
- «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»[2]։
- «Սուգը հավերժ է, եթե պայքար չկա, մենք միշտ կսգանք, եթե չպայքարենք...»
- «Չե՞ք տեսնում, սա խաղ է՝ թատրոն»[1]։
Քաղվածքներ Մովսես Գորգիսյանի մասին
խմբագրել- «Ես ցավակցական հեռագրեր էի ստանում նույնիսկ Ադրբեջանից. ինձ սփոփանքի խոսքեր էին գրում այն ադրբեջանցիները, որոնց համար ազատությունն ու անկախությունը արժեքներ են»[3]
— Ռուզան Գորգիսյան, Մովսես Գորգիսյանի այրին։ - «Հիշում եմ` մի օր սրճարանում էինք, այնտեղ գնում էինք՝ մեր անելիքները քննարկելու եւ հստակեցնելու։ Այդ օրը տղաներից մեկը ժամադրված էր ընկերուհու հետ եւ Մովսեսից փող խնդրեց՝ ծաղիկներ գնելու համար։ Մովսեսը մերժեց, որովհետև օրեր առաջ նրան հանձնարարություն էր տվել, իսկ վերջինս թերացել եւ չէր կատարել։ Րոպեներ անց Մովսեսը դուրս եկավ սրճարանից եւ վերադարձավ մեծ ծաղկեփունջ ձեռքին։ Ընկերը ժպտաց՝ կարծելով, թե Մովսեսը զիջել է։ Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ Մովսեսը ծաղկեփունջն ուղղեց մատուցողուհուն եւ շնորհակալություն հայտնեց նրան՝ բարձրակարգ սպասարկման համար»[3]
— Ռուզան Գորգիսյան, Մովսես Գորգիսյանի այրին։ - «Մովսես Գորգիսյանը գաղափարի մարտիկ էր, սակայն նա ոչ միայն գաղափարներ տարածեց, այլ նաեւ սկսեց դրանք կյանքի կոչել։ Մովսես Գորգիսյանն առաջիններից էր, ով բարձրացրեց կանոնավոր բանակ ստեղծելու գաղափարը, եւ այսօր Մովսեսի գաղափարները պաշտպանում եւ իրագործում է հայոց բանակի զինվորը»[4]
—Սեյրան Օհանյան, ՀՀ ՊՆ նախարար։ - «Հայ ժողովրդի մեծագույն կորուստներից մեկն է եղել իր մահը։ Համարձակ, խիզախ, ստեղծագործական մտքի տեր, շնորհալի, ինչպես նաև լավ հռետոր։ Մեծ ու իրական հայրենասիրությունը պետք է իրենից սովորեն... Բայց որոշեցին վերացնել նրան։ Մեծություն էր, ով շատ օգտակար կլիներ։ Խանգարում էր միջակություններին և ԿԳԲ-ի գործակալներին»
—Պարույր Հայրիկյան, ԱԻՄ առաջնորդ։
Ծանոթագրություններ
խմբագրել