Նադո Խուդոյի Մախմուդով (հունվարի 1, 1907, Մարտունու շրջան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն - 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քուրդ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1980 թվականից։

Քաղվածքներ

խմբագրել
  • «Լավ է հացը թխել տալ իսկական հացթուխին, թեկուզ մի հաց էլ ավելի տալ»։
  • Ամեն մարդ իր աստղն ունի երկնքում, և երբ նա մեռնում է, նրա աստղն ընկնում է։
  • Չոբանի տեղը փափուկ անկողինը չէ, հո աղայություն չի սովորելու։ Նրա անկողինն ահա այս կուլաբն է (թաղիքը)։ Սա պետք է պաշտպանի նրան և՛ արևից, և՛ անձրևից, և՛ կարկուտից ու ձյունից։ Սա է նրա վերմակն էլ, անկողինն էլ, իսկ ոչխարի դմակը նրա բարձն է։
  • Երբ աստված խիղճ էրր բաժանում, խիղճը միայն աղքատներին բաժին ընկավ։
  • Խիղճն ու հարստությունը դուշմաններ են, հարստությունը կուտակվել է ոչ թե հալալ քրտինքով, այլ խիղճը վաճառելու գնով։
  • Աշխարհիս ամենամեծ հարստությունը մարդու լայն, պարզ հոգին է, ու մեկ էլ՝ բարի ժառանգները։
  • Էն տունը, որտեղ համերաշխություն չկա, նրա հիմքերը թույլ են։
  • Սերն ամեն ինչից ուժեղ է, սերը ոչ մի բարեկամություն, ոչ մի ազգ ու ազգություն չի ճանաչում։
  • Աղջիկը որ կա, բացված վարդ է։ Վարդը պահողինը չէ, քաղողինն է։ Քաղած վարդը նորից արմատին կպցնել չի լինի, կթառամի։
  • «Եթե քո թշնամին իր թշնամու հալածանքից ազատվելու համար քո դուռն է եկել և օգնություն է հայցում, եղիր վեհանձն, պաշտպանիր նրան քանի քո տանն է. հարկ եղած դեպքում կռվիր նրան հալածողի հետ, հասցրու նրան մի ապահով տեղ, ապա նորից շարունակիր քո արյան վրեժի թշնամությունը»։
  • Մթում կորցրածը լույսով են որոնում։
  • «Վիզ լինի, օղակը միշտ էլ կճարվի»։
  • Գործի հաջողությունն ու անհաջողությունը հենց դիվանատան մուտքի մոտ կանգնած ծառայից է սկսվում։
  • Ամեն պտուղ իր վախտին է հասունանում։
  • Ավազակախումբը նման է կարկտաբեր ամպի, որը գոռում-գոչյունով թափվում է արդեն գերանդուն սպասող արտի վրա, ոչնչացնում բերքը և անցնում գնում։
  • Ավազակն այնքան ուժեղ չի, որքան նրա մասին տարածված սարսափը։
  • Հույսը մարդկանց ամենախոր վերքի դեղն է։
  • Գլուխը ստեղծված է ոչ թե փափախ դնելու, այլ մտածելու համար։
  • Անջուր տեղը մի՛ բոբկացիր։
  • Երբ պտղատու ծառը բերք չի տալիս, տերը նրան քոքահան կանի ու դեն կշպրտի։
  • Աղջիկը որ կա, ղշի անթև ճուտ է. հենց որ թևերը եկան, կթողնի հայրական բունն ու կգնա։
  • Լավ որսորդի համար անհրաժեշտ է փորձառու թազի։
  • «Կուժը ջրի ճամփին է ջարդվում»։
  • Սեղանների շուրջը ուրախ զրույցն ու ծիծաղը մարդու ախորժակը բացում և նպաստում է մարսողությանը։
  • Տեսածը տասն անգամ լսածից լավ է։

Աղբյուրներ

խմբագրել
  • Նադո Մախմուդով, Հարազատ վայրերում, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Նադո Մախմուդով հոդվածը նաև Վիքիպեդիայում: