Ազգ, մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն, որը բնորոշվում է լեզվի, տարածքի, տնտեսական կյանքի և մշակույթի մեջ դրսևորվող, հոգեկան կերտվածքի ընդհանրությամբ։

Քաղվածքներ խմբագրել

  • Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից[1]։
Էմերսոն
  • Ազգային խանդավառությունը հանճարի մեծ օրրան է[1]։
Թաքերման
  • Հանրապետության բանակն ազգի հետ պետք է կազմի մի ամբողջություն[1]։
Ժան Ժորես
  • Մենք բանականությանը հավատող ազգ ենք, սակայն եթե մենք կորցնենք այդ հավատը, փոխարինելով այն զենքի ուժի հավատով, մենք կկործանվենք, չնայած մեր բոլոր գերատոմային սպառազինությանը[1]։
Լիլիենթալ
  • Ամեն մի ճշմարիտ պատմական ազգ կոչված է իրագործելու որոշակի գաղափար[1]։
Վիկտոր Կուզեն
  • Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից[1]։
Վիկտոր Հյուգո
  • Մարդկությունը նպատակ է, ազգը՝ միջոց։ Առանց նրա դուք որպես պարապ հայեցողներ կարող եք պաշտել մարդկությունը, բայց չենք կարող նրա մասը դառնալ, ինչպես էլ փորձելու լինենք[1]։
Ջուզեպպե Մացցինի
  • Ազգին, ինչպես և կնոջը, չի ներվում անփութության րոպեն, երբ առաջին պատահած բախտախնդիրը կարող է նրա նկատմամբ բռնություն գործադրել[1]։
Կառլ Մարքս
  • Յուրաքանչյուր ազգ գոյատևում է իր առանձնահատուկ հատկանիշներով[1]։
Մորիակ
  • Ամոթ այն ազգին, որն ափսոսում է
Ամեն ինչ տալ հանուն իր պատվի[1]։
Ֆրիդրիխ Շիլլեր
Շոպենհաուեր
Ժյուլ Ռենար
  • Ազգն ունի իր հոգին, իր հոգևոր սկզբնագոյը[1]։
Ժյուլ Ռենար
Ֆրանկլին Ռուզվելտ
Չարլզ Սամներ
  • Ազգի ճշմարիտ մեծությունը ստեղծվում է նույն հատկանիշներից, որոնք կազմում են առանձին մարդկանց իսկական մեծությունը[1]։
Չարլզ Սամներ
  • Ազգերը, ինչպես նաև անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կամ գողանալով, կամ արտադրելով[1]։
Սեն Սիմոն
  • Ազգը միայն այն դեպքում կամք ունի, եթե նա ազատ է[1]։
Ստալ
  • Ոչ մի ազգ չի կարող հասնել հաջողության, քանի դեռ չի գիտակցել, որ դաշտը վարելը նույնքան արժանավոր զբաղմունք է, որքան պոեմ գրելը[1]։
Բուքեր Վաշինգտոն
  • Ազգի համար չկա ավելի անտանելի բան, քան օտարերկրյա տիրապետության կողմից դրված տուրքը[1]։
Ստեֆան Ցվայգ
  • Մեծ ճանապարհի ավազակը մասնակցում է նա հրոսախմբի թալանին, թե կողոպտում է միայնակ, հավասարապես մնում է ավազակ, և անարդար պատերազմ ձեռնարկող ազգը ոչ այլ ինչ է, եթե ոչ կողոպտիչների մեծ հրոսախումբ[1]։
Բենջամին Ֆրանկլին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 Աֆորիզմներ, Երևան, Հայաստան, 1989, 702 էջ


 
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք ազգ բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։