«Սպարտակ», Ռաֆֆաելլո Ջովանյոլիի վեպը ստրուկների փրկիչ, գլադիատոր Սպարտակի մասին[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Մահ` մահի դեմ։ Ավելի լավ է մեռնել մեր ազատության համար, քան մեզ հաղթողների հաճույքի համար։ Յուպիտերը բոլոր մարդկանց հավասար ստեղծեց, բոլորի համար է, որ արևը փայլում է, և բոլոր մարդիկ, ինչպիսին էլ որ լինեն, իրավունք ունեն վայելելու կյանքի քաղցրությունն ու հաճույքները։
  • Տեսնու՞մ ես, որ ազատությունը մի դատարկ խոսք է, որը հազարավոր սրտերի մեջ արձագանք է գտնում... Ու քանի մարդը մարդու համար գայլ է, ինչքան մարդկությունը բաժանված պիտի լինի գայլերի ու գառների, անգղների ու տատրակների, մի մասը գիշատիչներ, մյուսները գիշատման ենթականեր են. ես ինձ համար խնդիր եմ դրել այդ դժվար հարցը լուծել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ռ. Ջովանյոլի, Սպարտակ, Երևան, 1982։