Այստեղ կարող եք առաջարկել օրվա քաղվածքի թեկնածուներ։ Նախընտրությունը տրվում է տվյալ օրվա հետ առնչություն ունեցող քաղվածքին, օրինակ՝ քաղվածքի հեղինակը ծնվել է այդ օրը կամ քաղվածքում նկարագրվող իրադարձությունը այդ օրն է կատարվել, և այլն:
Օգտագործման օրինակ.
{| style="background: {{{#000000}}}"
| align=center |[[Պատկեր:]]
| align=left | {{քաղվածքօր
| քաղվածք = Գեղեցկությունը կուտակված պաճուճանքի մեջ չէ, գեղեցկությունը պարզության մեջ է:
| հեղինակ = [[Նար-Դոս]] (ծնվել է [[1867]] թվականի մարտի 1-ին)
Կարելի չէ կորցնել այնպիսի գանձ, որ է արևմտահայ լեզուն: Պիտի պահել այդ հարստությունը, ի մի բերել երկու լեզուները: Ամեն մեկն ունի իր առավելությունները... Պետք է լինի երկու լեզուները միացնող մի քերականություն և ամբողջ Հայկազյան բառարանը: Կլինի հզոր, հսկա լեզու: Այո՛, այդպես է:
Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառանգութիւններէն ամէնէն շքեղը, ամենէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով եւ խանդաւառութեամբ: Ես վստահ եմ, որ կը պաշտպանենք:
Բնութեան ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է։ Մարդն ինքը բնություն է։ Միայն մարդու միջոցով է բնությունը ճանաչում իրեն։ Դա մարդու մեծագույն երջանկությունն է։ Հսկայական, անվերջ բնություն և փոքրիկ մի արարած, որն իր մեջ կրում է այդ անսահման մեծությունը:
Օրենքները և հրամանագրերն անհրաժեշտ է հստակ գրել, որպեսզի կարիք չունենան վերամեկնաբանելու: Ճշմարտությունը քիչ է մարդկանց մեջ, իսկ նենգությունը` շատ: Դրանց տակ նույնպիսի թունելներ են շինում, ինչպես ամրոցների տակ:
Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
Մորմոքող հրի՜ պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ՜, հեռու ընկեր իմ, օ՜, Վահան Տերյան...
Երկիր ունենալու համար ոչ միայն ցանկություն է պետք, այլև զոհվել կարողանալու սրբացում և այն դիրքերում մնալու ուժ, որը կոչվում է Հայրենիք: Եվ ոչ թե լքել այն՝ ուրիշի ապահով, ուրիշի արյունով հարստացած դիրքերում պահվելու:
Մեսրոպ Մաշտոցի գյուտը, անտարակույս, այն հզոր զենքն է, որի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր գոյությունը 5-րդ դարի մեծ պայքարում և մտնելով քաղաքակրթված հնագույն ժողովուրդների ընտանիքի մեջ՝ զարգացրեց իր ինքնուրույն մշակույթն ու շատ հարուստ գրականությունը:
Մի ժողովրդի պատմությունը նրա անկետան է, նրա վկայականը, նրա կենսագրական պատկերը: Պատմությունը նրա հասակն է, նրա փորձը, նրա հնությունը, ստեղծագործական ստաժը: Ամեն ժողովուրդ գալիս է իր պատմությունից:
Հայոց լեզուն. որքան աւելի կը զբաղիմ իրմով, ինձ կը թուի ճոխութեան հրաշք եւ ոսկիի հանք. որքան կը մշակես՝ այնքան կե զտուի եւ կը շողշողայ. որքա՛ն գոյներ ունի եւ արտահայտչական հնարաւորութիւններ...
Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբությունը չէ, այլ մասունքը հանուր մարդկության... Այդ լեզվի խնամքը, նրա անաղարտությունն ու պաշտպանությունը դրված է մեր վրա:
Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է: Իրեն գույներուն մեջ հզոր բան մը կա, արտակարգ ուժ մը, որ շատ ժամանակակից է և շատ հայկական: Մինասի նկարներուն մեջ ուժեղ կերպով Հայաստանը կզգամ:
Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը: