Փառասիրություն, փառասեր լինելը, փառասերի հատկությունը[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Պարծենկոտ մարդը խելոքների ծաղրի, հիմարների երկրպագության առարկան է, յուղալի պատառ է շողոքորթների համար և սեփական փառասիրության Ստրուկը։
Ֆրենսիս Բեկոն
  • Փառամոլությունն անհաղթահարելի ձգտումն է` ենթարկվելու թշնամիների հարձակումներին կենդանության ժամանակ և ընկերների ծաղրանքներին` մահվանից հետո։
Բիրս
  • Փառասիրությունը խելքի անհամեստությունն է։
Դևենանտ
  • Ամեն ինչ կախված է շրջապատից, արևը պարզ երկնքում ավելի քիչ երևակայում իրեն քան ճարպամոմը նկուղում։
Էբներ Էշենբախ
Էբներ Էշենբախ
  • Մեզ միշտ դուր են գալիս նրանք, ովքեր հիանում են մեզնով, իսկ նրանք, ովքեր մեզ հիացնում են, դուր են գալիս ոչ միշտ։
Լարոշֆուկո
  • Շատերը կարող են հաջողակ լինել փոքր գործերում, եթե նրանց չտանջեր մեծ փառասիրությունը։
Հենրի Լոնգֆելլո
  • Մարդ դժբախտ է ոչ թե այն պատճառով, որ փառանոլ է, այլ որ փառամոլությունը խժռում է նրան։
Մոնտեսքյո
  • Սնափառությունը մարդուն դարձնում է շաղակրատ։
Շոպենհաուեր
  • Փառամոլությունը քաղցած ստամոքսի է նման։ Նա չի ենթարկվում ոչ մի օրենքի, բացի սեփական ախորժակից։
Հենրի Շոու
  • Անհնար է պատկերացնել բոլոր այն միջոցները, որոնց օգնությամբ սնափառությունը ավերում է իր սեփական ծրագրերը։
Չեստերֆիլդ
  • Ծառայել մի մարդու իբրև ծաղրածու` բավական վատ զբաղմունք է, իսկ սնափառությամբ տարվածը համընդհանուր ծաղրածու է։
Պեն
  • Բարձր ծառերը մյուս ծառերից ավելի են ենթակա քամու հարվածներին. Ճիշտ այդպես էլ փառասեր մարդիկ ուրիշներից ավելի են ենթակա բախտի քմահաճույքներին։
Պեն
  • Փառամոլությունը սիրո վատ դեղամիջոց է։
Սքոթ
  • Նեղացկոտությունը սնափառության ծնունդ է. հպարտությունը այն չգիտե։
Պիեռ Վեբեր
  • Կրքոտ փառասիրությունը պատանեկության տարիներից վանում է ուրախությունները, որպեսզի ինքը կառավարի։
Վովենարգ
  • Երբեք դեռ չի եղել մի բանաստեղծ, որը միայլ բանաստեղծի իրենից բարձր դասի։
Ցիցերոն
Քվինտիլիանոս
  • Գոռոզությունը քարայրներում ու անապատներում ապրող կատաղի գազան է. իսկ սնափառությունը, թութակի նման ցատկում է ճյուղից ճյուղ և շաղակրատում առանց թաքցնելու։
Ֆլոբեր
  • Փառամոլությունը իր նորադարձներին բավարար չափով նշանի տակ է վերցնում նրանով, որ նրանց փողոցի արձանների նման, մշտապես պահում է ի տես բոլորի։
Թոմաս Ֆալտոն

Աղբյուրներ

խմբագրել
  • Աֆորիզմներ, Երևան, «Հայաստան», 1989։

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք փառասիրություն բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։