«Քույր Քերրի» (անգլ.՝ Sister Carrie), ամերիկացի գրող Թեոդոր Դրայզերի առաջին վեպը, որը լույս է տեսել 1900 թվականին։ Վեպը հայերեն է թարգմանվել 1966 թվականին։ Թարգմանիչ՝ Դ․ Եսայան[1]։

«Քույր Քերրի» վեպի առաջին հրատարակության շապիկը, 1900 թ․

Քաղվածքներ

խմբագրել
  • Պատուհանի մոտ ճոճաթոռին նստած՝ դու պետք է երազես մի երջանկություն, որը երբեք չես վայելելու…
  • Զարմանալի բան է սովորույթ ասվածը։ Միայն դա կարող է ստիպել ոչ կրոնասեր մարդուն վաղ վեր կենալ, որպեսզի աղոթքներ կարդա, որոնց ինքը բնավ չի հավատում։
  • Սովորույթի զոհերը երբ չեն անում այն, ինչ սովոր են անել ամեն օր, տարօրօնակ անհանգստություն են զգում, ասես մի ձայն ստիպում է նրանց որքան կարելի է շուտ ուղղել սխալը։
  • Մարդիկ բառերին մեծ նշանակություն են տալիս։ Նրանց թվում է, թե բառերը մեծ հետևանքներ են ունենում։ Մինչդեռ իրականում բառերն օժտված են ամենաթույլ համոզչականությամբ։ Դրանք աղոտ կերպով են միայն հաղորդում իրենց տակ թաքնված խոր, ուժգին զգացմունքներն ու ցանկությունները։ Եվ սիրտը լսում է միայն այն ժամանակ, երբ լեզուն նրան չի խանգարում։
  • Նա, ով երբեք չի տատանվել իր արարքների ժամանակ, դժվար կհասկանա ավելի թույլերի տառապանքները, որոնք դողդողալով երերվում են պարտավորության և ցանկության միջև…
  • Երևակայությունը, ինչպես միշտ, ամեն բան պատկերում է չափազանցված ձևով… այսպես եթե բախտը նրա ձեռքը հիսուն ցենտ է տվել, նա հազար դոլարի ծրագրեր էր անում։
  • Սիրտը լսում է միայն այն ժամանակ, երբ լեզուն նրան չի խանգարում։
  • Ձեր աչքերում հաճախ մի ստվեր է սահում, ասես դրանց մեջ արտահատված է ոչ թե ձեր վիշտը, այլ աշխարհի թախիծը։
  • Եթե չհաշվենք սերը, մենք ամենից շատ հաճույք ենք ստանում ճամփորդություններից։ Ամեն նոր բան, չգիտես ինչու, մեզ շատ կարևոր է թվում և բանականությունը, որ ըստ էության մեր զգացածների ընկալումն է արտահայտում, տեղի է տալիս տպավորությունների հորդումին։
  • Աշխարհում շատ բան կա, որին մենք կուզեինք հասնել։ Սակայն չի կարելի միանգամից ամեն ինչի ձգտել։ Եվ ինչ միտք ունի հուսահատվել ամեն մի չիրականացված ցանկության պատճառով։
  • Փողն այն է, ինչ ուրիշներն ունեն, իսկ ես պիտի ձեռք բերեմ։
  • Ծաղիկներն ու աղջիկները միշտ չէ, որ լավ են դիմանում նոր հողի մեջ տեղափոխվելուն։ Երբեմն պահանջվում է ավելի հարուստ հող, ավելի բարենպաստ մթնոլորտ՝ բնական աճը շարունակելու համար։
  • Կենսափորձ չունեցող մարդը մի փոքրիկ, չոր շյուղ է, որին քշում է տիեզերքում մոլեգնող քամին։
  • Երջանիկ են խիզախող մարդիկ, մարդիկ, որ լի են կայտառ հույսերով, երջանիկ են և նրանք, ովքեր նայում են նրանց՝ հավանության ժպիտը դեմքներին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Ա. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 309. 


Աղբյուրներ

խմբագրել