Քվենտին Դորվարդ, Վալտեր Սքոթի վեպը Ֆրանսիայի պատմության մասին։ Առաջին անգամ լույս է տեսել 1823 թվականին։ Ներկայացնում է Լյուդովիկոսն 11-րդի գահակալության ժամանակաշրջանի, նաև Ֆրանսիայի պատմության տարբեր ժամանակաշրջանների իրադարձությունները[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Նա նետվում էր վտանգի մեջ, որովհետև սիրում էր այդ, գրոհում էր դժվարություն ների վրա, որովհետև արհամարհում էր դրանք[1]։
  • Իսկական շոտլանդացի... Շատ նախնիներ, շատ հպարտություն և շատ քիչ փող գրպանում[1]։
  • Երբեմն պատահում է, որ դիպվածորեն բաց թողնված մի խոսք խորտակում է օդային մի հոյակապ ամրոց, և չի կարելի ասել, որ մենք մշտապես շնորհակալ ենք լինում դրա համար[1]։
  • Դու գուցե կհարցնես, թե ինչ է քաղաքականությունը։ Այն մի արվեստ է, որ հայտնագործել է մեր ֆրանսիական թագավորը` ուրիշի զենքերով կռվելու և սեփական զինվորներին ուրիշի գրպանից վճարելու արվեստը [1]։
  • -Իսկ եթե քեզ բանտ նստեցնեն, ու՞ր կմնա այն ժամանակ քո գովաբանած ազատությունը։
-Իմ մտքերի մեջ, որոնք ոչ մի շղթայով չեն կարող կապվել, - պատասխանեց գնչուն, - մինչդեռ ձեր դատողությունը, եթե նույնիսկ ձեր մարմինն ազատ է, կաշկանդված է ձեր օրենքներով և նախապաշարումներով, ձեր երազներով հասարակական և ընտանեկան պարտականությունների վերաբերյալ։ Այնպիսի մարդը, ինչպիսին ես եմ, հոգով ազատ է, եթե անգամ նրա մարմինը շղթայված լինի։ Դուք և ձեր նմանները շղթայված եք նույնիսկ այն ժամանակ, երբ ձեր ոտքերն ու ձեռքերը միանգամայն ազատ են[1]։
  • -Մի՞թե ես նրան խնդրել էի ինձ բարերարություն անել։ Գնչու տղան շուն չէր, որպեսզի նրա ձեռքերը լիզեր։ Նա շղթայված գայլի ձագ էր, որ առաջին իսկ պատեհությամբ ջարդեց իր շղթաները և կրկին վերադարձավ անտառ[1]։
  • Ծանր կամ սիրալիր խոսքերը ուրիշ բան չեն, եթե ոչ հողմ, որ կշեռքի նժարի վրա որևէ արժեք չի ներկայացնում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Քվենտին Դորվարդ հոդվածը նաև Վիքիպեդիայում:
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Վալտեր Սքոթ,Քվենտին Դորվարդ, Երևան, 1986թ.