Դմիտրի Մենդելեև
(Վերահղված է Дмитрий Менделеевից)
Դմիտրի Իվանովիչ Մենդելեև (ռուս.՝ Дмитрий Иванович Менделеев, փետրվարի 8, 1834 — փետրվարի 2, 1907), ռուս քիմիկոս և գյուտարար, քիմիական տարրերի պարբերական աղյուսակի ստեղծողը։
Քաղվածքներ
խմբագրել- Ուսուցչի ամբողջ հարստությունը աշակերտների մեջ է, նրա ցանած սերմերի աճի մեջ[1]։
- Առանց բացառիկ աշխատասիրության չկան ո՛չ տաղանդներ, ո՛չ հանճարներ[2]։
- Մարդ այնքանով է ավելի կատարյալ, որքանով ավելի է նա օգտակար հասարակական, պետական լայն շրջանակի շահերի համար։
- Ամեն ինչ ենթարկվում է միայն աշխատանքին, մարդու աշխատանքին․ այսպիսին է պատմության լոզունգը։
- Զրույցն ու խոսքերը հարկավոր են, բայց դրանք միայն սկիզբն են․ կյանքի ամբողջ էությունը գործերն են, խոսքից գործի անցնելու ունակությունը, դրանց համաձայնվածությունը։
- Դպրոցը վիթխարի ուժ է, որը վճռում է ժողովուրդների ու պետությունների կենցաղն ու ճակատագիրը, նայած այն հիմնական առարկաներին, որոնք դրված են դպրոցական կրթության համակարգում։
- Ուսուցիչները, ինչպես տեղական լրատուներ, պետք է իրենց մասնագիտության գծով կանգնած լինեն արդի գիտելիքների լիակատար բարձրության վրա։
- Սնահավատությունը իմացության վրա չհիմնված համոզվածություն է։ Գիտությունը պայքարում է սնահավատությունների դեմ, ինչպես լույսը խավարի դեմ։
- Գիտության դերն է ծառայել․ նրանք բարօրության հասնելու միջոցներն են։
- Երկրագունդը սահմանափակ է, իսկ գիտելիքներին սահման չի երևում։ Ուստի արդյունաբերությունն էլ, միանալով գիտելքիներին ու գիտություններին, խոստանում է զարգանալ անսահմանորեն։
- Հիպոթեզները հեշտացնում ու ճշտում են գիտական աշխատանքը՝ ճշմարտությունը գտնելը, ինչպես երկրագործի գութանն է հեշտացնում օգտակար բույսերի մշակումը։
- Ավելի լավ է պաշտպանել այնպիսի հիպոթեզը, որի սխալ լինելը ժամանակին կպարզվի, քան ոչ մի հիպոթեզ։
- Հայտնի փաստերի լաբիրինթոսում առանց պլանի հեշտությամբ կկորչես։