Աղավնի (գրող)

հայ արձակագիր, մանկագիր, թարգմանիչ, բանաստեղծ

Աղավնի (Աղավնի Արշակի Գրիգորյան, հուլիսի 15, 1911, Կարսի մարզի Տայլար գյուղ - փետրվարի 2, 1992, Երևան), հայ բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934)։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ամեն բարի գործի մեջ էլ աստծո մատը խառն է[1]։
  • Ամեն սերնդի մանկությունը իր ժամանակի հայելին է[1]։
  • Երբեմն մարդ կարող է ինքն իրենից ամաչել, մեղավոր զգալ ինքն իր հանդեպ ու դատապարտել իրեն[1]։
  • Մարդը ներքին գեղեցկություն պիտի ունենա, հոգին պիտի գեղեցիկ լինի[1]։
  • Հողից գոյություն առած մարդը նրա սերն իր սրտից հանել չի կարող[1]։
  • Սրտի բանն ուրիշ է, նրա մեջ որ մի բան կոտրվեց, էլ չես կարող կպցնել...[1]
  • Նա, որ խաղ ու խնդումի մեջ պոչը տնկած խրխնջում է, նա ինքն իրեն էլ չի ուզում հաշիվ տալ, թե իր կյանքից ինչը գնաց, ինչը մնաց։ Ցավ ու կսկիծ տեսածի սրտում էլ մենակ էդ ցավն է ծխում, մնացածը մոռացվում է[1]։
  • -Դա ինչ նշանակություն ունի, երբ մի անազնիվը, եթե իր ձեռքին իշխանություն ունի, կարող է հազար ազնիվ մարդու կյանքը սևացնել[1]։
  • Մարդու լավն ու վատը երևում է էն ժամանակ, երբ նրան իշխանություն ես տալիս[1]։
  • Իշխանությունը էնպիսի բան է, որ քանի չունես, աշխարհով ես քեզ չափում՝ ինչպես աշխարհը, էնպես էլ՝ դու[1]։
  • Աշխարհում ավելի բարձր բաներ կան, փողը մարդուն մարդ չի դարձնի[1]։
  • Խոսքը ինքն է գտնում նրան, ու համար որ նկատի է առնված...[1]
  • Առանց կատակի ճշմարիտը չի ասվի[1]։
  • Ճշմարիտ բանաստեղծը միշտ իր արմատներով գնում է դեպի ժողովուրդը, նրանից է առնում իր հոգեկան սնունդը[1]։
  • Մարդն ավելի կատարյալ կլիներ, եթե կարողանար իր մեջ մեռցնել մեռցնելու հակումը[1]։
  • Մարդը մարդուն և ժողովուդրներն իրար անքեն պիտի նայեն ու հավատան, վստահեն, սուր չպետք է սրվի և արյուն չպետք է թափվի[1]։
  • Ճշմարիտ արտիստի խաղն էլ նման է ճշմարիտ բանաստեղծության՝ առաջին հանդիպումով, մեկ ամգամից մտնում է սիրտդ և ընդմիշտ մնում այնտեղ՝ շարունակաբար ջերմացնելով հոգիդ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Աղավնի (գրող) հոդվածը նաև Վիքիպեդիայում: