Անդրեյ Տարկովսկի (ռուս.՝ Андре́й Арсе́ньевич Тарко́вский, ապրիլի 4, 1932, Զավրաժե — դեկտեմբերի 29, 1986, Փարիզ, Ֆրանսիա), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Յուրաքանչյուր մարդ փոքրուց պետք է սովորի միայնակ լինել։ Դա չի նշանակում՝ միայնություն, դա նշանակում է՝ չձանձրանալ ինքդ քեզ հետ։
  • Ես շատ եմ վախենում թաղման արարողություններից։ Երբ թաղում էին իմ տատիկին, դա նույնպես սարսափելի էր։ Ես չէի վախենում, որ նա մահացել է, այլ վախենում էի, որ շուրջս այդքան շատ մարդ կար, և նրանք իրենց զգացմունքներն էին արտահայտում. ես չեմ կարողանում նայել մարդկանց, ովքեր իրենց զգացմունքներն են արտահայտում։
  • Ես ոչ այնքան մտածում եմ իրականության մասին, որքան փորձում եմ այն զգալ. ես իրականությանը վերաբերվում եմ՝ ինչպես կենդանու, ինչպես երեխայի։
  • Կմնա միայն արվեստը, եթե մարդկային գործունեությունների շարքից հանենք այն բոլորը, որոնք կապված են ֆինանսական օգուտ, շահի հետ։
  • Արվեստի նպատակն այն է, որ մարդուն պատրաստի մահվանը։
  • Ինձ համար դժվար է ասել, թե ինչպիսին է կանանց ներաշխարհը։ Սակայն ես կարծում եմ, որ կանանց ներքին աշխարհը պետք է կապված լինի տղամարդու ներաշխարհի հետ։ Միայնակ կին. նորմալ չէ։
  • Ինձ թվում է, որ ես ինձ բավականաչափ չեմ սիրում։ Այն մարդը, ով իրեն բավականաչափ չի սիրում, չգիտի իր գոյության նպատակը, և, իմ կարծիքով, այդ դեպքում նա չի կարող ուրիշներին էլ սիրել։
  • Ես ուրախ մարդ չեմ։ Եթե հանկարծ սկսում եմ շատ ծիծաղել, անմիջապես սկսում եմ վերահսկել ինքս ինձ։
  • Կարող ես փրկել ուրիշներին՝ ինքդ քեզ փրկելով։ Ընդհանուրին փրկելու ջանքերն ապարդյուն են։
  • Կյանքը կորցնում է իր իմաստը, երբ ես հասկանում եմ, թե ինչպես է այն ավարտվելու։
  • Մենք ստեղծված չենք երջանիկ լինելու համար, բայց կան բաներ, որ երջանկությունից ավելի կարևոր են։
  • Մարդու դժբախտությունն այն է, երբ նա ինքն իրեն համարում է փակ համակարգ։ Օրինակ, նա մտածում է, որ ինքն իրեն վնաս չի հասցնում, եթե գաղտնի չարիք է գործում, բայց չի մտածում, որ այդ կերպ ինքը գնում է ինքնաոչնչացման։
  • Ես բառերին վերաբերվում եմ՝ ինչպես աղմուկին, որը ստեղծում են մարդիկ։
  • Կյանքը, իհարկե, ոչ մի իմաստ չունի։

Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Անդրեյ Տարկովսկի հոդվածը նաև Վիքիպեդիայում: