«Ժանտախտը» (ֆր.՝ La Peste), ֆրանսիացի գրող Ալբեր Կամյուի վեպը, որը լույս է տեսել 1947 թվականին։ Վեպը հայերեն է թարգմանվել 1991 թվականին։ Թարգմանիչ՝ Գ․ Քեշիշյան[1]։

«Ժանտախտը» գրքի շապիկը

Քաղվածքներ

խմբագրել
  • Ամբոխը չի հասկանում… որ Ժանտախտի բացիլը երբեք չի մեռնում կամ անհայտանում, որ այն կարող է քնած մնալ տասնյակ տարիներ կահույքի և սպիտակեղենի մեջ, որ այն համբերատար սպասում է ննջարանում, նկուղներում, ճամպրուկներում, թաշկինակներում և գզրոցներում, և որ գուցե գա մի օր, երբ մարդկանց դժբախտության և դաստիարակության համար ժանտախտն արթնացնի իր առնետներին և ուղարկի սատկելու որևէ երջանիկ քաղաքում։
  • Եվ ժանտախտի բարձրագույն օրենքով ամեն մարդ, բանտապետից մինչև վերջին բանտարկյալը, դատապարտված էր, և գուցե առաջին անգամ բանտում տիրում էր բացարձակ արդարություն։
  • - Հարց. ի՞նչ պետք է անել ժամանակի զգացողությունը չկորցնելու համար։ Պատասխան. Զգալ ժամանակը նրա ամբողջ ընթացքում։
  • Հիմարությունը միշտ էլ պարտադրում է իրենը։
  • Իրականում աղետները սովորական բաներ են, բայց մարդիկ դժվարությամբ են հավատում դրանց, երբ իրենց գլխին են գալիս։ Աշխարհում այնքան ժանտախտներ են եղել, որքան պատերազմներ, բայց հակառակ դրան՝ ժանտախներն ու պատերազմները մարդկանց միշտ անպատրաստ են գտնում։
  • Տղամարդիկ և կանայք կամ շատ արագ իրար հոշոտում են սիրո ակտ կոչվածում, և կամ վարժվում են երկուսով ապրելու սովորույթի։
  • Ամուսնանում են, մի քիչ էլ են սիրում, աշխատում են։ Այնքան են աշխատում, որ մոռանում են սիրել։
  • Շատախոսությունը ամեն ինչ չափազանցնում է։
  • Հուսահատվելու սովորությունը, հուսահատությունից վատ է։
  • Միակ բանը, որ ինձ համար կարևոր է՝ մարդ լինելն է։
  • Գիտե՞ք, մարդիկ կան, որ մերժում են մահանալ։
  • Ենթադրությունները գիտության մեջ, ինչպես և կյանքում, միշտ վտանգավոր են, բայց ամբողջ աշխարհը ենթադրելուց բացի ուրիշ բան չի անում։
  • Աշխարհը շուռ է եկել. ավելի շատ բժիշկներ կան, քան հիվանդներ։
  • Մարդիկ հոգնում են խղճահարությունից, երբ խղճահարվելը անօգուտ է դառնում։
  • Ժամանակի և մտածողության պակասի պատճառով մարդիկ ստիպված են իրար սիրել առանց պատճառն իմանալու։
  • Եթե ես իմանամ, որ դու գալու ես, ապա կարող եմ քեզ սպասել ինչքան որ պետք է։
  • Անհանգստությունը՝ թեթև զզվանք է ապագայից։
  • Հաճախ է պատահում, որ մարդ տանջվում է, տանջվում է՝ ինքն էլ այդ մասին չիմանալով…
  • Ծովը տեսնելու համար, պետք է այն միշտ որոնել։
  • Կարևորը ներքին խաղաղությունը գտնելն է։
  • Բայց իրականում նրանք քնած էին։ Ամբողջ այդ երկար ժամանակը մի երկար քուն էր նրանց համար։ Քաղաքը լեցուն էր արթմնի քնածներով, որոնք իրականում իրենց ճակատագրից խուսափում էին միայն այն բացառիկ դեպքերում, երբ գիշերը երևութապես նրանց փակված վերքերը հանկարծ բացվում էին։ Եվ հանկարծակի արթնացած, շփոթված ու վախեցած շոշափում էին իրենք իրենց, նրանց շրթներն այրվում էին և մի ակնթարթում իրենց տառապանքը հանկարծ վերաթարմացած էին գտնում իրենց սիրածի տակնուվրա եղած դեմքի հետ։ Առավոտյան նրանք վերադառնում էին աղետին, այսինքն՝ մտնում էին ամենօրյա սովորական կյանքի մեջ։
  • Մեծերը միշտ փոքրերին են ուտում։
  • Աշխարհում չկա մի իրադարձություն, որ իր դրական կողմը չունենար, եթե լավ ուսումնասիրվեր։
  • Քրիստոնյայի համար նույնիսկ ամենասարսափելի փորձությունը օրհնություն է։ Հետևաբար, նույնիսկ դժվարագույն պահին քրիստոնյայի պարտքն է բարին գտնելը, ինչի մեջ էլ որ այն լինի և ինչպիսի դժվարություն էլ որ կանգնած լինի դրա ճանապարհին։
  • Նրանք իրենց հույսը դնում էին պատահականության վրա, իսկ պատահականությունը ոչ ոքի չի պատկանում։
  • Հասկանալի է, որ միշտ հնարավոր է աչքերը փակել և չտեսնել ճշմարտությունը, մերժել այն։ Ճշմարտությունը սարսափելի ուժ ունի և ի վերջո հաղթում է ամեն ինչ։
  • Ակներևաբար շատ հեշտ է ընտրություն կատարել բայց-ի ու և-ի միջև։ Դժվար է դառնում նախընտրություն անել և-ի ու հետո-ի միջև։ Դժվարությունը մեծանում է հետո-ի և այնուհետև-ի միջև։ Բայց վստահաբար ամենադժվարը իմանալն է, պե՞տք է «և» օգտագործել, թե պետք չէ։
  • Մահը մի երևույթ է, որն ապացուցում է մեր իրավացիությունը։
  • Առավոտյան ժամը չորսին ընդհանրապես ոչինչ չեն անում և քնում են, նույնիսկ եթե գիշերը դավաճանության գիշեր եղած լիներ։ Այո, այդ ժամին քնում են, և դա վստահություն է ներշնչում, որովհետև անհանգիստ սրտի միակ ցանկությունը անվախճանորեն ունենալն է այն էակին, որին սիրում է, իսկ երբ դա անհնար է բացակայության պատճառով՝ աներազ քնի մեջ խորասուզվել կարողանալը այդ էակի խորքում, այդ վիճակը կարող է վախճան ունենալ լոկ այն օրը, երբ նրանք նորից հանդիպեն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 339. 


Աղբյուրներ

խմբագրել