Խաչիկ Ասրյան
Հայաստանի պետական գործիչ
Խաչիկ Մայիսի Ասրյան (փետրվարի 13, 1970, Գորիս, ՀԽՍՀ), հայ հասարակական, քաղաքական գործիչ։
Քաղվածքներ
խմբագրել- «Նույն Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ’արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի»[1]։
- «Ազատության հրապարակում այս բեմահարթակից Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում նշեց, որ Սերժ Սարգսյանը խորտակվող նավ է, իսկ այն ուժերը, որոնք կկանգնեն Սերժ Սարգսյանի կողքին, նրանց խորտակվող նավերի մեջ կլինեն կամ արդեն խորտակված։ Հիմա ես հարց եմ տալիս ձեզ, ընդամենը 3 օր առաջ Ազատության հրապարակում քաղաքական դաշտում գործող իբրև 18 կուսակցությունների համախմբված ՀԱԿ կոչվող կազմակերպության միտինգի ժամանակ 3-4 հազար մարդ կար, իսկ այսօր ընդամենը մեկ հ/կ, ի դեմս «Հայոց արծիվների» համախմբել է 13000-ից ավելի համակիրրներ, համախոհներ։ Հիմա հարցս ուզում եմ ուղղել՝ ո՞վ կամ ովքե՞ր են այս դեպքում խորտակված կամ խորտակվող նավերը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վամպիրիրզմի տենչով ապրող եւ գործող բրուտոսյան ընդդիմության հետ միասի՞ն, թե՞ մենք։ Իհարկե, խորտակվող նավը՝ Լևոն Տեր- Պետրոսյանն իր կողքին կանգնած 18 կուսակցություներով միասին արդեն իսկ մայրամուտ են։ Իսկ արևածագը՝ Հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, որի կողքին արծիվները բաց աչքերով կանգնել, կանգնած և կանգնելու են» (մարտ, 2012 թ.)[2]։
- «Միշտ գիտակցեք, որ հայ տեսակի պահպանման և հզորացման հիմքը ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունն է, իսկ համայն հայության միասնության հիմքը Հայոց Ազգային Բանակն է, Հայոց Նախագահն է, Հայոց Պետականությունն է։ Կրեցեք Ձեր մեջ նշածս եռամիասնության արժեքային համակարգը և այսօր, քան երբևէ Դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ կեցցե՛ք Դուք, կեցցե՛ Հայ Ժողովուրդը, կեցցե՛ Ազգային Բանակը, կեցցե՛ Հայոց Նախագահը, կեցցե՛ Հայոց Անկախ Պետականությունը» (հեղինակը հաճախ է օգտագործում այս խոսքը, ուղղագրությունը ըստ հեղինակի տեքստի)[3]։
- «Ես չեմ համարում, որ ցուցակի որևէ հորիզոնականում հայտնված ինչ-որ սխալական մոտեցում է եղել։ …Այո, եթե կուզեք, ինձ համար նա անսխալական է» [ըստ hayeli.am կայքի Սերժ Սարգսյանի վերաբերյալ է խոսքը][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Խաչիկ Ասրյան. Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել
- ↑ «Տեր-Պետրոսյանը մայրամուտ է, Սերժ Սարգսյանը՝ արեւածագ» (Տեսանյութ)։ Aravot.am (04.03.2012)։ Վերստացված է՝ հոկտեմբերի 6, 2015 թ.։
- ↑ Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը Անկախության տոնի առթիվ։ Hayocartsivner.am։ Վերստացված է՝ հոկտեմբերի 7, 2015 թ.։
- ↑ Խաչիկ Ասրյան. Մեկ Աստծու գործերն են անքննելի, մեկ էլ՝ Սերժ Սարգսյանի