Կամո (վեպ)
«Կամո», Մկրտիչ Կորյունի վեպը։
Քաղվածքներ
խմբագրել- -Կյանքը, Կամո, պայքար է հանուն գիտելիքների ընդլայման, հանուն բնության խորհրդավոր գաղտնիքները մարդկային կամքին ենթարկելուն։ Բոլոր մարդիկ պետք է հավասարապես զինված լինեն այդ պայքարի համար։ Իլյիչը ճիշտ է ասել, սովորեցեք:-Ալեքսեյ Մաքսիմովիչ
- -Կա կյանք, որն ամենալավ դպրոցն է մարդու համար:-Աշուղ Վասիլ
- Ամեն մարդու համար շատ ցանկալի է ուսումնասիրել իր բնավորությունը։ Ինչպես վեպերի մեջ կարելի է իմանալ զանազան անձերի կերպարները, ելնելով նրանց արարքնեից ու խոսակցություններից, այնպես էլ ամեն մարդ պետք է ինքն իրեն ուսումնասիրի իր ապագա գործունեության համար:-Լասսալ
- -Ով փոքր գործ կատարել չի կարող, նա մեծ գործերի մե էլ անընդունակ կլինի:-Սոսո
- Հասարակ, բայց ԱՆԿԵՂԾ ասված խոսքը հաճախ ավելի ազդեցիկ է լինում, քան գեղեցիկ ու փքուն ճառը։
- Լադո Կեցխովելու նամակը Կամոյին, որը ընթերցում էր այն բանտում «Համբերությունը լավ բան է, մարդու արժանիքն է, սակայն այնտեղ, որտեղ գործը վերաբերում է մարդկային արժանապատվությանը, իրավունքներին ու զգացմունքներին, համբերությունը կամ վախկոտություն է, կամ անգիտակցություն։ Համենայն դեպս խայտառակություն և մարդկային բնավորության քայքայում։ Կյանքը թանկ է, բոլորն էլ ուզում են ապրել, բայց եթե ծաղրում են քո սրբությունը, ոտնահարում են քո հոգին ու մարդկային արժանապատվությունը, այն ժամանակ էլ ինչի՞ է պետք հոգին ու կյանքը…»
- -Մենք թշնամիներ շատ ունենք, բայց ամենավտանգավոր թշնամին նա է, ով մեր լեզվով սխալ մտքեր է քարոզում մեզ:-Կամո
- Բարիք գործելը հատուկ է միայն կատարյալ մարդուն:-Կամո
- -Ինչպես Տուրգենևի Ինսարովն էր ասում. «Ահա, երբ մեզանից մեկնումեկը կմեռնի հայրենիքի համար, այն ժամանակ կարելի կլինի ասել, թե նա սիրում էր իր հայրենիքը»։
- Իզուր չէ Տոլստոյն ասել, որ երաժշտությունն ազդում է մարդու հոգու վրա վսեմացնող կերպով։
- Ձուկ որսացողի հագուստը թաց կլինի:-Ժողովրդական ասացվածք
- Այն ո՞ր ձմեռն է, որ պիտի արգելի գարնան մուտքը մեր հայրենիքում, այն ո՞ր ուժն է, որ լեռներից գահավիժող ջրերին պիտի կարողանա դեպի ետ մղել, այն ի՞նչ շանթարգել է, որ պիտի կարողանա սանձել գարնանային երկնքի ահավոր կայծակների թափը…Ցարիզմի հենարան նահանգապետ գեներալները, ֆաբրիկատներն ու գործարանատերերը չեն դիմանալու ժողովուրդների սրարշավ ընթացքին, կփշրվեն նրանց անասնական եղջյուրները, գայլային ատամները…ՀԻՄՔԻՑ Է ՓՏԱԾ ՆՐԱՆՑ ԿՅԱՆՔԻ ԾԱՌԸ, ՈՐԻ ՎՐԱ ՀՅՈՒՍԵԼ ԵՆ ՆՐԱՆՔ ԻՐԵՆՑ ԳԱՐՇԱՀՈՏ ՏՆԵՐԸ…-Կամո
- Կան մարդիկ, որոնք նույնսիկ եթե չեն էլ մերժում քեզ, բայց դարձյալ դու հեգեպես դժգոհ ես մնում։ Կան մարդիկ էլ, որոնք թեև մերժում են քեզ, սակայն չես դժգոհում։
- Գործը վարպետից է վախենում:-Կամո
- -Հավատա ինձ, մայր, եթե որդիները չեն կարողանում դուրս գալ իրենց մայրերի բարոյական պարտքի տակից, այդ ոչ թե որդիների երախտամոռությունից է, այլ նրանից, որ մայրական պարտքը մեծ է, չափազանց մեծ, և վարձահատույց լինելն էլ չափազանց դժվար է...-Կամո։
- Վարիր ազնիվ ու բարոյական կյանք, մի հրապուրվիր րոպեական հաճույքներով, քանի որ մարդուն ոչինչ այնպես չի քայքայում, թե՛ ֆիզիկապես և թե՛ բարոյապես, ինչպես անբարոյականությունը:-Կամոի նամակն իր քրոջը
- Ավելի լավ է քիչ, բայց լավ կարդալ:-Լենին
- Կինը պետք է հասկանա իր ամուսնու հոգին, նրա ազնիվ ձգտումները, հույզերն ու երազանքները, և եթե չի կարող օգնել, ապա գոնե չխանգարի նրան։
- -Հաղթող են ոչ թե նրանք, որոնք հաղթության պտուղներն են վայելում, այլ նրանք, ովքեր ընկնում են կռվում:-ասել է Գորկին
- Կանաչ մարգագետնում արածում էին երեք եզներ։ Նրանցից մեկը կարմիր էր, մյուսը՝ սպիտակ, երրորդը՝ սև։ Քանի դեռ նրանք հաշտ ու համերաշխ էին, ոչ մի գազան սիրտ չէր անում մոտենալ նրանց։ Վտանգի դեպքում նրանք մեջք-մեջքի էին տալիս և եղջյուրների ծայրերին առնելով թշնամուն, ոտքի տակ էին տալիս, տանջամահ անում։ Օրերից մի օր գայլը մոտենում է սպիտակ եզանն ու ասում. «Ծեր ու փորձված գայլ եմ ես ու քո սերունդի բարեկամը։ Չեմ կարող չզգուշացնել, որ մեծ փորձանք է կախված ձեր գլխին»։ «Ի՞նչ փորձանք,-սարսափած հարցնում է սպիտակ եզը»։ «Ձեր կարմիր ընկերը հուր-հրատին է տալիս և իր ալ ու վառվուն գույներով նկատվում հեռվից։ Ուրիշ բան եք դուք, մեկդ սպիտակ եք, ցերեկը չեք նկատվում, մյուսդ սև, գիշերն եք անտեսանելի, իսկ կարմիրը թե՛ գիշերն է երևում, թե՛ ցերեկը և մատնում է ձեզ բորենուն...Եկեք թույլ տվեք, որ ես իմ ձեռքով կարմրի դատաստանն անեմ, չհարձակվեք ինձ վրա, երբ պատժեմ նրան»։ «Դու գիտես,- պատասխանում են ընկերները»։ Գայլը մի ոստյունով հարձակվում է կարմիր եզան վրա, ծվատում, լափում նրան... Ազատվելով կարմիր եզից, գայլը դատաստան է տեսնում նաև նրա ընկերների հետ...
- Կանաչ մարգագետնում արածում էին երեք եզներ։ Նրանցից մեկը կարմիր էր, մյուսը՝ սպիտակ, երրորդը՝ սև։ Քանի դեռ նրանք հաշտ ու համերաշխ էին, ոչ մի գազան սիրտ չէր անում մոտենալ նրանց։ Վտանգի դեպքում նրանք մեջք-մեջքի էին տալիս և եղջյուրների ծայրերին առնելով թշնամուն, ոտքի տակ էին տալիս, տանջամահ անում։ Օրերից մի օր գայլը մոտենում է սպիտակ եզանն ու ասում. «Ծեր ու փորձված գայլ եմ ես ու քո սերունդի բարեկամը։ Չեմ կարող չզգուշացնել, որ մեծ փորձանք է կախված ձեր գլխին»։ «Ի՞նչ փորձանք,-սարսափած հարցնում է սպիտակ եզը»։ «Ձեր կարմիր ընկերը հուր-հրատին է տալիս և իր ալ ու վառվուն գույներով նկատվում հեռվից։ Ուրիշ բան եք դուք, մեկդ սպիտակ եք, ցերեկը չեք նկատվում, մյուսդ սև, գիշերն եք անտեսանելի, իսկ կարմիրը թե՛ գիշերն է երևում, թե՛ ցերեկը և մատնում է ձեզ բորենուն...Եկեք թույլ տվեք, որ ես իմ ձեռքով կարմրի դատաստանն անեմ, չհարձակվեք ինձ վրա, երբ պատժեմ նրան»։ «Դու գիտես,- պատասխանում են ընկերները»։ Գայլը մի ոստյունով հարձակվում է կարմիր եզան վրա, ծվատում, լափում նրան... Ազատվելով կարմիր եզից, գայլը դատաստան է տեսնում նաև նրա ընկերների հետ...[1]:
Ծանոթագրություններ
խմբագրել
Աղբյուրներ
խմբագրել- Մկրտիչ Կորյուն «Կամո» – grqamol.am