Հրանտ Մաթևոսյան

հայ գրող
(Վերահղված է Մաթևոսյան Հրանտից)

Հրանտ Իգնատի Մաթևոսյան (փետրվարի 12 (անձնագրով՝ մարտի 3[1]), 1935, գյուղ Ահնիձոր (Թումանյանի շրջան), ՀԽՍՀ — դեկտեմբերի 19, 2002, Երևան, Հայաստան), հայ գրող, արձակագիր և կինոսցենարիստ։

Հրանտ Մաթևոսյանը

Քաղվածքներ

խմբագրել
  • Արվեստը ավելի ստույգ է, քան միջուկային ֆիզիկան[2]։
  • Ճշմարտությունը քոնն է, հաղթանակը՝ քոնը, ապագան՝ քոնը։ Ճշմարիտը դու ես հաղթողը՝ դու, ապագայի տերը՝ դու…
  • ...Հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել[3]։
  • Լավերը շուտ են մեռնում։ Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում...
  • Կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել, կյանքը վայելել, դա է մնում։ Ինչ վայելում ես, այն էլ հետդ ես տանում։ Թեկուզ լավ արարքներիդ համար արձան կառուցեն, քեզ համար ոչինչ չի փոխվում…
  • Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի…
  • Մարդ չպետք է այնքան քաղցր լինի, որ կուլ տան... ոչ էլ այնքան դառը, որ թքեն[4]։

Քաղվածքներ Հրանտ Մաթևոսյանի մասին

խմբագրել
  • Հրանտ Մաթևոսյանի առաջին իսկ տողերից զգացվում է բնաշխարհը ճանաչող, բնաշխարհին կապված և նրա հյութերով հարուստ գրողի ներկայությունը։ Փողկապավոր գյուղերգակ չէ Մաթևոսյանը, Ալխոն և գյուղն իր բնանկարներով նրա մեջ են, ինքն էլ իր հոգեբանությամբ և աշխարհատեսությամբ մի գյուղ է ու բնանկար, մի... Ալխո։
Մաթևոսյանն իր հերոսների աչքերով է դիտում երևույթները և «արձանագրում»[5]։
Գուրգեն Մահարի
  • Հրանտ Մաթևոսյանի արձակի ծանրության կենտրոնը, հավասարապես բոլոր պատումների «փիլիսոփայական քարը» տիեզերական մեծ կյանքի, գոյության հավերժական հարցերի պատասխանների տենդագին, անընդհատ, անդուլ որոնումն է[5]։
Սուրեն Աղաբաբյան
  • Հրանտ Մաթևոսյանը խիստ համոզիչ է իր ընդհանրացումներում. ամեն դեպքում նա ելնում է կյանքի խոր ճանաչողությունից. ձգտում է իրականությունը քննել սոցիալական մեկնակետով, փորձում է սոցիալական հնչեղությունն հաղորդել իր պատկերներին[5]։
Սևակ Արզումանյան
  • Հրանտ Մաթևոսյանը ամենից առաջ զգում է իր ժողովրդին, իր հերոսներին, իր եզերքը։ Բոլոր նյարդերով։ Դրա շնորհիվ էլ նա երևան է գալիս որպես ուժեղ մտածող, արձակին տալիս նաև իմացական ուժ, բնական պատկերներով մեծ մտածումների մեջ քաշում նաև ընթերցողին։
Հրանտ Մաթևոսյանի լավագույն երկերը կերպավորման, իմաստային և ձևի առումով ազդեցիկ բյուրեղացումներ են, որոնք իրենց հերթին ներքին կապերով արտահայտիչ ու տեսանելի են դարձնում կյանքի ծանրանիստ ընթացքը, դառնում նրա խոր ընդհանրացումներ՝ հոգսի, աշխատանքի, հողի ու գեղեցկության մասին[5]։
  • Հրանտ Մաթևոսյանի բուն ստեղծագործությունը արդեն ժողովրդի մեջ է, լիցքեր է տալու մտորումներին, ինչ-որ ձևով պաշտպանական մթնոլորտ ստեղծում հարվածներ ստացող աշխատանքի, գեղեցկության և երբեմն բետոնի տակ ծածկվող, երբեմն էլ եղծվող եզերքների ու ավանդների շուրջը։ Ես այնտեղ տեսնում եմ մեծ խորհուրդ, քանի որ աշխատանքի ստեղծման, բնության և մարդու գեղեցկության զգացողությունն ու պաշտպանությունն ինքնին սոցիալական, բարոյական ծանրակշիռ երևույթ է, իր էությամբ ունի ժողովրդական ամուր հիմքեր[6]։
Հրանտ Թամրազյան

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. Հրանտ Մաթեւոյանը կդառնար 75 տարեկան։ A1plus.am։ Վերստացված է՝ փետրվարի 12, 2016 թ.։
  2. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 117. ISBN 99930-2-263-2. 
  3. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 150. ISBN 99930-2-263-2. 
  4. «Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն». Հրանտ Մաթևոսյանը կդառնար 80 տարեկան
  5. 5,0 5,1 5,2 5,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 136:
  6. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 136-137։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հրանտ Մաթևոսյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: