Ռիչարդ Բրենսոն
բրիտանացի ձեռներեց
Ռիչարդ Բրենսոն (անգլ.՝ Sir Richard Charles Nicholas Branson, հուլիսի 18, 1950, Լոնդոն, Մեծ Բրիտանիա), անգլիացի գործարար և ներդրող։ Առավել հայտնի է որպես Virgin Group ընկերության հիմնադիր, որն իր մեջ ներառում է ավելի քան 400 ընկերություն[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Ով իրեն նախաձեռնող է համարում, բայց սխալներ թույլ չի տալիս, ձեռնարկող չէ։
- Կյանքում անխուսափելի երկու բան կա՝ մահ և հարկեր։
- Հիշե՛ք, որ բիզնեսի ոլորտում միայն մի բանում կարելի է համոզված լինել. մի օր ամեն ինչ ծրագրվածին չի համապատասխանի։
- Ես բիզնեսին մշտապես վերաբերել եմ ինչպես հաճելի զբաղմունքի։ Երբեմն ես մոռանում եմ՝ որտեղ է ավարտվում աշխատանքը և որտեղ է սկսվում հանգիստը։
- Ես ուրախանում եմ, երբ ինձ վատ են սպասարկում։ Մի՛ կարծեք՝ ես մազոխիստ եմ։ Պարզապես իմ լավագույն բիզնես-մտահղացումները ծնվում են հենց այն ժամանակ, երբ ինձ վատ են սպասարկում։
- Ես մշտապես պատրաստ եմ լսել ուրիշների կարծիքները և առաջարկներ ընդունել, որոնք ավելի լավն են, քան իմը։ Այդ հատկանիշը ինձ մշտապես օգնել է 40 տարի բիզնես ծավալելիս։
- Բիզնեսում պահպանողական մտածելակերպն առհարսարակ տեղ չունի, այն ձեզ ավելի է թուլացնում և հանրավորություն չի տալիս գնահատելու փաստերը, այն պարզապես սպանում է քեզ։
- Ես հավատացած եմ՝ թույլ չպիտի տալ, որ «չի կարելի» բառը կանգնեցնի ձեզ։
- Ինձ համար ավելի վատ բան չկա, քան աշխատատուի փոխարեն աշխատողների ներողությունը։
- Ես միշտ փորձել եմ հեռու մնալ գրասենյակներից. իմ սիրելի աշխատավայրը տունն է կամ էլ նավակը։ Հիշե՛ք՝ որևէ մեկը չի զղջացել գրասենյակում քիչ ժամանակ անցկացնելու համար։
- Յուրաքանչյուր ընկերությունում ցանկացած տիպի ղեկավար պետք է ժամանակ առ ժամանակ հանի իր կոստյումն ու «կեղտոտի ձեռքերը»։
- Եթե նոր բիզնես եք սկսում և ինձնից խորհուրդ եք հարցնում, ես ասում եմ. «Ազնվություն ցուցաբերե՛ք ցանկացած գործարքի կնքման ժամանակ։ Խարդախություն մի՛ արեք, մի՛ ձգտեք հաղթանակի»։
- Ցանկացած պարագայում ես ցանկանում եմ հասնել հետևյալին՝ տեր լինել տվածս ցանկացած խոստմանը։
- Բիզնեսը կոչված է մարդկանց կյանքը լավացնելուն և նրանց հարստացնելուն։ Հակառակ դեպքում չարժե դրանով զբաղվել։
- Առաջնորդի հատկանիշները դրսևորվում են այն ժամանակ, երբ կարողանում ես հանգիստ ու պարզ բացատրել՝ ինչու է ընդունվել այս կամ այն որոշումը։
- Փողը հաջողության վատ ցուցիչ է։ Ավելի վատ միայն ճանաչվածությունն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ London's 1000 most influential people 2010: Tycoons & Retailers։ Evening Standard (26 November 2010)։ Վերստացված է՝ 11 June 2011։
Աղբյուրներ
խմբագրել- Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր. Ռիչարդ Բրենսոնի խորհուրդները։ 168.am (ապրիլի 10, 2013 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 15, 2015 թ․։