Սիդ
«Սիդ» (ֆր.՝ Le Cid), ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կոռնեյլի տրագիկոմեդիան, որը լույս է տեսել 1636 թվականին։ Պիեսը հայերեն է թարգմանվել 1982 թվականին։ Թարգմանիչ՝ Հ․ Բախչինյան[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Ճակատագիրը միշտ հարափոփոխ կերպարանք ունի, երջանկության մեջ ես վախենում եմ դժբախտությունից։
- Ինչ որ մեզ հայտնի չէ այսօր, կիմանանք վաղը։
- Սերը դահիճ է, որ չի խնայում երբեք ոչ մեկին։
- Հույսի մեջ ապրող սերը մեռնում է հենց այդ հույսի հետ։ Դա մի կրակ է, որի մեջ արդեն վառելիք չկա։
- Իմ ամենամեծ հույսը այն է լոկ, որ անհույս մնամ։
- Ով չի վախենում մահից, չի վախենում և սպառնալիքից։
- Ատելությունը, որը թաքնվում է սրտի խորքերում,
Այրվում է ծածուկ և ավելի է դրանից եռում։
- Չի գտնում մարդը երբեք կատարյալ մի ուրախություն.
Մեր ամենամեծ խնդության մեջ էլ կա մի տխրություն.
Եվ միշտ էլ ինչ-որ մի չար կասկածանք, նման դեպքերում,
Բերկրանքով լցված մեր հոգիներին տագնապ է բերում։
- Դու ինձ արժանի դարձար՝ վրեժդ լուծելով,
Ես քեզ արժանի կդառնմ՝ նույնը քեզ հատուցելով։
- Քաջածին մարդիկ սկզբից ևեթ լինում են արի։
- Եթե հիվանդը հրապուրված է իր հիվանդությամբ,
Նա ընդունում է ապաքինումը մեծ դժկամությամբ։
- Հաճախ այն քայլը, որ հանցավոր է թվում մեզ այսօր,
Վաղը դառնում է շատ սովորական և օրինավոր։
- Պատիվը մեկն է, իսկ սիրուհիներ՝ որքան որ կուզես։
Սերը հաճույք է, մինչդեռ պատիվը՝ պարտականություն։
- Սակայն կենդանի օրինակի մեջ ուժ կա առավել։ Մեռած անցյալից հնարավոր չէ շատ բան սովորել։
- Որքան էլ գործեք սխրանքներ վսեմ ու հերոսական, չի լինի արքան իր հպատակին երբեք պարտական։
- Քաջածին հոգում արիությունը հասունանում է կարճ ժամանակում։
- Պետք չէ նաև լինել անտարբեր.
Հաճախ դա սաստիկ վտանգավոր է և կորստաբեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 349.
Աղբյուրներ
խմբագրել- Պիեռ Կոռնել «Սիդ»։ grqamol.am (հոկտեմբերի 3, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 28, 2015 թ․։