Ստելլա Գրիգորյան
հայ քանդակագործ, նկարիչ
Ստելլա Խաչատուրի Գրիգորյան (նոյեմբերի 4, 1989, Արագածավան), հայ քանդակագործ, գրաֆիկ, գեղանկարիչ։
Քաղվածքներ
խմբագրել- Իմ նկարներում գույները տաք և սառն են, գորշ և ուրախ՝ նման մարդկային էմոցիաներին[1]։
- Զբոսանքը, ըստ իս, հոգու և մարմնի ներդաշնակությունն է[1]։
- Տաղանդը բարությունն է, այլ ոչ թե այն, ինչի շնորհիվ ստեղծվում են ստեղծագործությունները[1]։
- Քանդակագործությունը երազների և երևակայությունների դրսևորման դաշտ է։
- Իմ ոգեշնչումը կրում է հումանիզմի գաղափարախոսությունը։
- Չեմ քանդակում քիթ, բերան, ականջ, աչք, այլ՝ ներքին խորը հույզեր ու բնավորություններ։
- Կյանքն ապրելու արվեստ է։
- Քանդակագործության բուն գաղափարը աշխարհի ուսումնասիրությունն է։
- Ինձ համար ձուկը դրախտի, առօրյայից կտրվելու, ջրային թագավորության բնակիչն է, որը մարդու հետ համատեղ, հոսքին համընթաց գնում է և մեծ խորհուրդ ունի։
- Նկարը պատրանք է, իսկ քանդակը ֆիզիկականի միջոցով իր երևակայության դրսևորումն է։
- Լռությունը մեծ իմաստություն ունի. այն համահունչ է ժամանակին։
- Մարդու խոսքերը պետք է վազեն մտքերի հետևից։
- Սուտը կեղծ է և ժամանակավոր իսկ ճշմարտությունը հավերժական։
- Սերը՝ միայն զգայական սեր չէ հակառակ սեռի նկատմամբ, այլ կյանքն է, որն ապրում ենք ամեն մի վայրկյան։
- Ծերությունը մանկության և՛ շարունակությունն է, և՛ կրկնությունը։
- Սերը լույս է մթության մեջ։
Ծանոթագրություններ
խմբագրել