Օսկար Ֆինգալ Օ'Ֆլահերտի Ուիլզ Ուայլդ (անգլ.՝ Oscar Fingal O'Flahertie Wills Wilde, հոկտեմբերի 16, 1854նոյեմբերի 30, 1900), իռլանդացի թատերագիր, բանաստեղծ և գրող։

Օսկար Ուայլդը

Քաղվածքներ խմբագրել

  • Արվեստն սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է բնությունը[1]։
  • Ով է ցինիկը, ամեն ինչի գինն իմացող, բայց արժեքները չիմացող մի մարդ[2]։
  • Տարեցը ամեն ինչի հավատում է, միջահասակը կասկածում է ամեն ինչին, երիտասարդը ամեն ինչ գիտի։

Անաղբյուր քաղվածքներ խմբագրել

  • Կյանքում հնարավոր են երկու ողբերգություններ, առաջինը ստանալն է այն, ինչի մասին երազում ես, երկրորդը՝ չստանալը։
  • Ամեն ինչ հնարավոր է տանել, բացի մահը։
  • Եղիր ինչպիսին կաս, մնացած դերերն արդեն զբաղված են։
  • Մարդիկ միշտ ավերում են այն, ինչ ամենաշատն են սիրում։
  • Ես ամենևին չեմ ցանկանում իմանալ, թե ինչ են խոսում մեջքիս ետևում, առանց այն էլ ես իմ մասին շատ բարձր կարծիքի եմ։
  • Գեղեցկությունը նայողի աչքերում է։
  • Մենք գիտենք՝ սերն ուժեղ է, ինչպես մահը, բայցև փխրուն է, ինչպես ապակին։
  • Միշտ հաճելի է չգնալ այնտեղ, որտեղ քեզ սպասում են։
  • Ես միշտ բարեկիրթ եմ վերաբերվում նրանց, ում հանդեպ անտարբեր եմ։
  • Եթե իսկապես ցանկանում եք իմանալ, թե ինչ է մտածում կինը, նայեք նրան ուշադիր ու մի լսեք, թե ինչ է ասում։
  • Արվեստի նպատակն է՝ բացահայտել գեղեցկությունը և թաքցնել հեղինակին։
  • Քրիստոսը մահացավ ոչ այն պատճառով, որ փրկի մարդկանց, այլ այն, որ մարդիկ փրկեն միմյանց։
  • Երևակայությունը տրված է մարդուն որպես մխիթարանք իր չունեցածի, հումորի զգացումը՝ որպես սփոփանք իր ունեցածի։ Երբ աստվածները որոշում են պատժել մարդկանց, իրականացնում են նրանց երազանքները։
  • Շատ վտանգավոր է հանդիպել մի կնոջ, որն ամեն ինչում հասկանում է քեզ, դա սովորաբար ամուսնությամբ է ավարտվում։
  • Միայն փուչ մարդն է ճանաչում ինքն իրեն։
  • Մարդու հետ ունեցած իր հաշիվներում ճակատագիրը երբեք չի համարում նրա պարտքերը մարած...
  • Միայն երկու տեսակի մարդիկ կան, որոնք իսկապես հետաքրքիր են՝ մարդիկ, որոնք բացարձակապես ամեն ինչ գիտեն կյանքի մասին, և մարդիկ, որոնք բացարձակապես ոչինչ չգիտեն...
    • Դորիան Գրեյի դիմանկարը
  • Տաղանդավոր արվեստագետները ապրում են իրենց ստեղծագործություններով, և այդ պատճառով, իրենք որպես այդպիսին, անհետաքրքիր մարդիկ են...
    • Դորիան Գրեյի դիմանկարը

Աղբյուրներ խմբագրել

  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 88. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 123. 


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Օսկար Ուայլդ հոդվածը նաև Վիքիպեդիայում: