Ֆրեդ Աֆրիկյան
հայ ճարտարապետ
Ֆրեդ Աֆրիկյան (մարտի 25, 1937 - հոկտեմբերի 13, 2018), հայ ճարտարապետ։
Քաղվածքներ
խմբագրել- Եթե մարդը քաղաքական կենդանի է, կնշանակի կյանքն էլ կենդանիների քաղաքականություն է[1]։
- Աշխարհի վրա մեր գրաված տեղը շրջում է մեզ հետ։
- Արևի շահը իր ջերմությունից ազատվելն է։
- Առասպելն իրականության ճշգրտումն է։
- Մարդն աշխարհի տերն է, իր՝ հպատակը։
- Աշխարհը փուչ չէ, ասացողն է անզոր։
- Կատարյալն Աստվածն է, կատարելությունը՝ մարդը։
- Բախտը մեր ու ճակատագրի միջնորդն է։
- Առանց հանցանքի դատապարտում է միայն ճակատագիրը։
- Անցյալն է մերը, ապագան հավերժությանն է։
- Երբ Հայրենիքն է իմ պարծանքը՝ ես գտնված եմ, երբ ես եմ նրա պարծանքը՝ մենք պետություն ենք։
- Հայրենիքից դուրս՝ ամեն տեղ աշխարհի ծայր է։
- Հայրենիքի դավաճանը հայրենիքը հանձնում է բախտի հեշտանքին։
- Լավ է անարժանին բարեկամ լինել, քան բարեկամին կասկածելի։
- Հարգելը նաև շողոքորթելու կիրթ վերաբերմունք է։
- Եթե թշնամիդ քեզ բարեկամ է համարում, կամ նա է խորամանկ, կամ դու ես միամիտ։
- Ոչխարը գիտե, որ գայլը գայլ է, բայց չգիտե, որ ինքը ոչխար է։
- Թշնամուն ճանաչում են հաղթելու համար, բարեկամին՝ չպարտվելու։
- Ում սիրում են՝ չեն խաբում, բայց կարող են խաբել, թե սիրում են։
- Սրբություն կա, սուրբ չկա։
- Սուրբ տաճարում էլ կան գաղտնի դռներ։
- Կույր հարուստն ասեղ էլ կարող է թելել։
- Առողջությունը ոսկուց թանկ է միայն հիվանդ ժամանակ։
- Մեղվի գիտակցության չափը մի կաթիլ մեղրն է։
- Հպարտությունը զարդարում է կնոջը, բայց չի աջակցում բուն առաքելությանը։
- Կինն անհամբեր է, որովհետև կարծում է, թե իր հետ միշտ լավն է կատարվելու։
- Իրենց վրա սիրահարված կանանց հեշտ է սիրահետել։
- Եթե կինն է գրոհում, ինչքան հնարավոր է պետք է պարտվել։
- Սիրելը կնոջ առաքելությունն է, տղամարդու՝ առաքինությունը։
- Սիրուց առաջ անշուք տնակ էր, սիրուց հետո՝ ապարանքի ավերակ։
- Շան հառաչանքն էլ դարձյալ հաչոց է։
- Ցասումը խավարի մեջ թռիչք է, թռիչքի տակ՝ անդունդ։
- Բնության հետ մարդը միակն է, որ կարողանում է սակարկել։
- Չարն ու բարին միմյանց են հալածում, ճիշտն ու սխալը՝ մեզ։
- Միայն հմայքից խայծն է կազմված։
- Հորիզոնից հետո նոր հորիզոն չէ, այլ բաց տիեզերք։
- Մեր հայրը՝ մեր հայրն է, Հայր մերը՝ բոլորի։
- Կանխակալ կարծիքը դարան մտած վտանգ է։
- Թռչունին, որ բարձր թռչի՝ կամ վերևից պիտի հրապուրել, կամ վարից հալածել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Աֆորիզմներ, Ֆրեդ Աֆրիկյան. «Նաիրի». 1997. էջ 185.
Աղբյուրներ
խմբագրել- Աֆորիզմներ, Ֆրեդ Աֆրիկյան. «Նաիրի». 1997.