Ֆրունզե Դովլաթյան

հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ

Ֆրունզե Դովլաթյան (մայիսի 27, 1927 — օգոստոսի 30, 1997), հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան։

Ֆրունզե Դովլաթյան

Քաղվածքներ

խմբագրել
  • ...Իբրև 20-րդ դարի մտավորականի, արվեստագետի, մտածողի, մարդու իդեալ կարող եմ հիշատակել Գաբրիել Գարսիա Մարկեսին․․․։
  • Արվեստագետի խնդիրը պետք է լինի քաղաքականությունը հասարակությանը ներկայացնել ոչ մերկապարանոց, այլ իբրև արվեստի գործ, որը որքան անկեղծ լինի, պարզ, այնքան ավելի մնայուն ու ազդեցիկ կլինի։
  • Հայերս հիշողությունների մեջ թաղված ժողովուրդ ենք, բայց հուշարձան դարձնել այդ հիշողությունները՝ սառը, այսօրվա կյանքին ոչ մի կենսական թրթիռ չտվող, աններելի է։
  • Եթե սերը չլինի, ջրհեղեղ կլինի՝ հոգեկան ջրհեղեղ։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ֆրունզե Դովլաթյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: