Նապոլեոն Բոնապարտ
ֆրանսիացի ռազմական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի կայսր
(Վերահղված է Napoleon Bonaparteից)
Նապոլեոն Բոնապարտ (ֆրանսերեն՝ Napoléon Bonaparte, օգոստոսի 5, 1769 — մայիսի 5, 1821) նաև ճանաչված որպես Նապոլեոն Առաջին, ֆրանսիացի զինվորական և քաղաքական ղեկավար։
Քաղվածքներ
խմբագրել- Անմիտը ձանձրացուցիչ է, իսկ իմաստակը՝ անտանելի[1]։
- Բոլոր արվեստների մեջ կրքերի վրա ամենամեծ ազդեցություն գործողը երաժշտությունն է[2]։
- Երաժշտությունը ամբողջ մարդկության ծանոթ մայրենի լեզուն է[2]։
- Ով երջանկություն է փնտրում շքեղության ու սանձարձակ կյանքի մեջ, նման է նրան, ով մոմի առկայծումը գերադասում է արեգակի փայլից[3]։
- Տխմարը մի առավելություն ունի խելոքի հանդեպ, ինքն իրենից մշտապես գոհ է[3]։
- Անիշխանությունը միշտ հանգեցնում է միահեծանության[4]։
- Անհնար է հզոր պետականություն առանց հզոր մաթեմատիկայի[4]։
- Պետական գործիչի սիրտը պետք է գտնվի սեփական գլխում[4]։
- Ոգևորությունը արագորեն կատարված հաշիվ է[5]։
- Ամենալավ հռետորը հաջողությունն է։
- Երջանկությունը մեր ընդունակությունների առավելագույն զարգացումն է[6]։
- Միայն երկու բան է նպաստում երջանկությանը. հավատը և սերը[6]։
- Գերագույն իշխանության թուլությունը ժողովրդական աղետներից ամենասարսափելին է[7]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 166.
- ↑ 2,0 2,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 165.
- ↑ 3,0 3,1 Հայ ֆորումի՝ խորիմաստ մտքեր։ Վերստացված է՝ 2008-12-28։
- ↑ 4,0 4,1 4,2 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 32.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 116. ISBN 99930-2-263-2.
- ↑ 6,0 6,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 166։
- ↑ Աֆորիզմներ, Երևան, 1989