Մայր Թերեզա
(Վերահղված է Թերեզաից)
Մայր Թերեզա (անգլ.՝ Mother Teresa), բուն անունով՝ Ագնես Գոնջա Բոյաջիուն (ալբաներեն՝ Agnes Gonxha Bojaxhiu) (օգոստոսի 26, 1910 — սեպտեմբերի 5, 1997) ծագումով ալբանացի, Հնդկաստանի քաղաքացիությամբ կաթոլիկ կույս, 1979 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակակիր։
Քաղվածքներ
խմբագրելԱղբյուրով
խմբագրել- Եթե դատես մարդկանց, ժամանակ չես ունենա նրանց սիրելու[1]։
- Միայնությունը և այն զգացումը, որ դու ոչ ոքի պետք չես, աղքատության ամենասարսափելի տեսակն է[2]։
- Ի՞նչ կարող եք անել դուք աշխարհում խաղաղության ամրապնդման համար. գնացե՛ք տուն և սիրեք ձեր ընտանիքը[3]։
- Մեզ հարկավոր չեն զենք ու ռումբեր. չարիքին հաղթելու համար մեզ հարկավոր է սեր և կարեկցանք[3]։
- Հեշտ է սիրել հեռավորներին, սակայն այնքան էլ հեշտ չէ սիրել մերձավորներին[3]։
- Երբ մեղադրում ես մարդկանց, նրանց սիրելու ժամանակ չի մնում[3]։
- Ընտանիք ստեղծելու համար բավական է սիրել, իսկ այն պահպանելու համար պետք է համբերել և ներել սովորել[3]։
- Թող յուրաքանչյուրը, ով գալիս է քեզ մոտ, հեռանա ավելի լավ դարձած ու երջանիկ[3]։
- Ամենակարևոր սպեղանին սերն ու հոգատարությունն է[3]։
- Բացարձակապես պարտադիր չէ մեծ գործեր անել. կարելի է անել փոքր գործեր, բայց մեծ սիրով[3]։
- Եթե հիասթափվել եք մեկից, մի պատժեք մյուսներին։ Մարդիկ տարբեր են։ Մի՛ կորցրեք վստահելու, հավատալու և սիրելու ունակությունը[3]։
- Ողջույնի ու քաջալերանքի խոսքերը կարող են հակիրճ լինեն, բայց դրանց արձագանքն անսահման է[3]։
- Այն ամենը, ինչ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք[3]։
- Որքան շատ սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն ինքներդ գտնեք ձեր մեջ, այնքան ավելի շատ նույնը կնկատեք շրջապատող աշխարհում[3]։
- Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի հաղթահարելով դրանք՝ ամրապնդվենք, ոչ թե հուսահատվենք[3]։
- Տարածեք սերն ամենուր, որտեղ էլ գտնվեք, առաջին հերթին՝ սեփական տանը[3]։
- Ես երբեք չեմ միանա ընդդեմ պատերազմի շարժմանը։ Կանչեք ինձ, երբ ի հայտ կգա շարժում հանուն խաղաղության[3]։
- Մեծագույն աղքատությունը սրտի և հոգու աղքատությունն է[3]։
- Եթե որևէ աղքատ մահանում է սովից, դա ոչ թե նրանից է, որ Աստված հոգ չի տանում նրա մասին, այլ նրանից, որ ո՛չ ես, ո՛չ էլ դու չցանկացանք այդ մարդուն տալ այն, ինչի կարիքը նա ուներ[4]։
Անաղբյուր
խմբագրել- Երջանկությունը վարակիչ է։ Հետևաբար, որտեղ էլ լինես, աշխատիր հորդեցնել քո երջանկությունը։
- Մարդիկ լինում են անհասկացող, անհեթեթ ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց։
- Եթե Դուք բարություն եք արել, սակայն մարդիկ մեղադրել են ձեզ, թե ծածուկ հետամուտ եք եղել անձնական շահին, միևնույնն է՝ բարություն գործեք։
- Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ թվացյալ ընկերներ և իսկական թշնամիներ։ Միևնույնն է՝ հասեք հաջողության։
- Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, ապա մարդիկ կխափեն ձեզ, միևնույնն է՝ եղեք ազնիվ և անկեղծ։
- Այն, ինչ կառուցել եք տարիներով, կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույնն է՝ շարունակեք կառուցել։
- Եթե Դուք ձեռք եք բերել անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միևնույնն է՝ եղեք երջանիկ։
- Բարիքը, որ արարել եք այսօր, վաղը մարդիկ մոռացության կմատնեն, միևնույնն է՝ բարիք արարեք։
- Կիսեցեք մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը, և նրանց դա երբեք չի բավականացնի։ Բայցևայնպես՝ շարունակեք կիսել մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը։
- Վերջիվերջո Դուք կհամոզվեք, որ այդ ամենը եղել է Աստծո և Ձեր միջև, և ոչ երբեք Ձեր և մարդկանց միջև։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Նաիրա Ավագյան և Լուսինե Զակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. «Զանգակ-97» Հրատարակչություն. էջ 55. ISBN 978-99941-1-748-2.
- ↑ 15 իմաստուն արտահայտություններ, որոնք կարող էին արտասանել միայն կանայք
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 Մայր Թերեզայի պատգամները. ամենակարեւոր սպեղանին սերն ու հոգատարությունն է։ 168.am (օգոստոսի 26, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 14, 2015 թ․։
- ↑ Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 411։