Միքայել Ամիրբեկյան

հայ լրագրող, գրող

Միքայել Ամիրբեկյան (հունվարի 30, 1923, Ղարաքիլիսա — դեկտեմբերի 28, 1983, Երևան), հայ գրող, լրագրող։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ամեն մի իսկական զորավար, լավ զորավարին, թեկուզ լինի իր թշնամին, հարգելու թուլություն է ունենում[1]։
  • Առանց սիրո կյանքը՝ առանց զանգի ուղտ է անապատում, որ գնում է, բայց ձայն չունի, կենդանություն չկա մեջը[2]։
  • Ամպն ու աստղը շուլալված են իրար, բայց մեկը մեկելինը չի[2]։
  • Քաղցը մարդկանց ոչնչացնում է ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես։ Մարդիկ կորցնում են իրենց մարդկային նկարագիրը, վերածվում գազանների[3]։
  • Սերն ու գնահատությունը հզորացնում են մարդու ուժերը, որոնք նա նվիրաբերում է իր ուխտած գործին[4]։
  • Իսկական հերոսները միշտ էլ խենթի նման են լինում[5]։
  • Ձին սատկում է՝ կաշին է մնում, հերոսը զոհվում է՝ անունն է մնում…[6]։
  • Կյանքում լուրջ և օգտակար գործ են կատարում միայն այն մարդիկ, որոնք ունեն իրենց ինքնուրույն կարծիքները, խիզախ են և հենց այդ հատկությունների համար էլ թվում են կոպիտ, անտանելի[7]։
  • Սար բարձրացողը պետք է գիտենա, որ սարում ինչ-որ թանկագին բան կա և եթե նա այդ իմանա, ավելի ևս՝ հավատա, շուտ և հեշտ կբարձրանա…(էջ 181։</ref>։
  • Խայթողը շուտ է մոռանում խայթվողին, բայց խայթվածը երբեք չի մոռանում խայթողին[8]։
  • Չկա ավելի սոսկալի գազան, քան բթացած մարդը[9]։
  • Աթոռը չի սիրում իրեն սիրողին[10]։
  • Սերը ձկնորսի ուռկանի պես է, հանկարծ ընկնում ես մեջը և …և դու այլևս ազատ ջրերում անհոգ լողացող այն ձուկը չես (էջ 33)[11]
  • Ոչ մի գազան չի հոշոտում իր նմանին, նրա համար, որ ուրիշ ընտանիքից է (էջ 6)[11]։
  • Ամեն մի խելոք խոսքը մի ճրագ է վառում մարդու առաջ, ամեն մի հիմար խոսքը` մի ճրագ հանգցնում (էջ 20)[11]։
  • Արվեստը հապաղել չի սիրում (էջ 31)[11]։
  • Ընտանիքը օտարության մեջ` քամու բերանն ընկած ծաղկաբաժակ է, որ անվերջ պոկվում են նրա ծաղկաթերթերը և կորչում եսիմ ինչ ջահանդամներում… Օտար հողը հիշողություն չունի (էջ 70)[11]։
  • Տարիքոտ մարդու կյանքը չտպագրված գիրք է (էջ 71)[11]։
  • Մարդու ամենալավ հաճույքը` խեղճին բարություն անելնն է… (էջ 86)[11]։
  • Արվեստը վեր է նեղ ազգայնությունից և կոչված է ունիվերսալ մարդու հայացքով տեսնելու իր և իր շրջապատի գեղեցկությունները, վեր բարձրանալու ճղճիմից (էջ 90)[11]։
  • Բարձր արվեստը այն է, որն անմիջականորեն արձագանքում է կյանքի բարդ երևույթներին և օգնում մարդուն ավելի լավ հասկանալու այդ երևույթները (էջ 93)[11]։
  • Արվեստն ապրված զգացմունքների արձագանքն է, շնչառություն է, որ պետք է անպայման շնչած լինի արվեստագետը (էջ 104)[11]։
  • Բանաստեղծին մաքուր, ազնիվ սեր է պետք, որ նրա ստեղծագործություններն էլ լինեն մաքուր, ազնիվ…(էջ 110)[11]։
  • Հանճարը պետք է ծառայի մարդկանց, ոչ թե մարդիկ` հանճարին։ (էջ 111)[11]
  • Հաջորդող լույսը սրբում է անցածը (էջ 115)[11]։
  • Ղեկավար լինել նշանակում է ամենից առաջ ճանաչել մարդկանց, հոգատար լինել նրանց նկատմամբ (էջ 127)[11]։
  • Վիշտը և ուրախությունը անբաժան են։ Դա է մարդու էությունը, նրա գեղեցկությունը։ Վիշտը միշտ կա, բայց հաղթողը միշտ ուրախությունն է` գեղեցկությամբ ապրող ուրախությունը։ Գեղեցկությամբ ուրախ ապրելու համար երբեք ուշ չէ… (էջ 41)[11]։
  • Ամեն արվեստագետ պետք է ծնվի իր ժամանակին, բայց պետք է այդ ժամանակն էլ լինի հենց նրանը` այդ արվեստագետինը (էջ 67)[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Միքայել Ամիրբեկյան, Վերջին հողակտորի վրա:Վեպ, Երևան։ Սովետական գրող, 1979, գիրք 2, 408 էջ (էջ 23)։
  2. 2,0 2,1 Միքայել Ամիրբեկյան, 1979, էջ 58։
  3. Միքայել Ամիրբեկյան, 1979, էջ 75։
  4. Միքայել Ամիրբեկյան, 1979, էջ 118։
  5. Միքայել Ամիրբեկյան, 1979, էջ 151։
  6. Միքայել Ամիրբեկյան, 1979, էջ 172։
  7. Միքայել Ամիրբեկյան, 1979, էջ 177։
  8. Միքայել Ամիրբեկյան, 1979, էջ 201։
  9. Միքայել Ամիրբեկյան, 1979, էջ 301։
  10. Միքայել Ամիրբեկյան, 1979, էջ 328։
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 Միքայել Ամիրբեկյան, Չանհետացող ստվերներ։ Պատմվածքներ։ Երևան, Նաիրի, 1990:-280 էջ


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Միքայել Ամիրբեկյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: