Մովսես Խորենացի

ոսկեդարի հայ պատմագիր
(Վերահղված է Մովսէս Խորենացիից)

Մովսես Խորենացի (մոտ 410 — 490-ականներ), հայ պատմիչ, գրող, բանաստեղծ‌[փա՞ստ] և քերականագետ։

Մովսես Խորենացի, գործ՝ Հովնաթան Հովնաթանյանի

Քաղվածքներ

խմբագրել
  • Քաջերի սերունդները քաջ են լինում[1]։իմաստությամբ կարելի է հաղթել մեծ զորությանը[2]։
  • Քաջերի սահմանը նրանց զէնքն է, որքան կկտրի, այնքան էլ կտիրի[3]։
  • Բազմիշխանությունը լավ բան չէ, պետք է մի իշխան լինի[4]։
  • Ինչպիսին մարդն ու իր գործն է, այդպիսին էլ նրան վերաբերող պատմությունն է։ Նրանք մահկանացու ծնվելով` անմահ են թողնում իրենց հիշատակը։
  • Չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության։
  • Ալեկոծված նավը շտապում է դեպի նավահանգիստ, իսկ ժուժկալ մարդն անապատ է փնտրում[5]։
  • Կրթությունը ամեն ինչ է։
  • Խոսքիս ընթացքը կանգնեցնում եմ, երբ անպատշաճություն եմ նկատում կամ հավաստիության կողմից կասկածելի բան։
  • Անգրագիտությունը մեծ չարիրք է։
  • Անգրագիտությունը ինչ բան էլ ձեռնարկի, կկործանի մարդկային կյանքի ամրությունը։
  • Բանականության արդյունքը խոհականությունն է։ Ուրեմն գեղեցիկ մտածողությամբ վառ ու բորբոք պահելով քո բանականության քո խոհականության կայծը` զարդարում ես բանականությունը։
  • Հասարակ լեզվով այս պատմություններն արի, որպեսզի մեր պատմածների ճշմարտությանը կարոտելով` հաճախակի և անդադար կարդան մեր հայրենիքի պատմությունը։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 33. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 179. 
  3. Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2008. 
  4. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 151. ISBN 99930-2-263-2. 
  5. Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մովսես Խորենացի հոդվածը նաև Վիքիպեդիայում: