Ուայլդեր Պենֆիլդ
Ուայլդեր Գրեյվս Պենֆիլդ (անգլ.՝ Wilder Graves Penfield, հունվարի 26, 1891, Սպոքան - ապրիլի 5, 1976, Մոնրեալ), կանադացի նյարդաբան, նյարդավիրաբույժ։
Քաղվածքներ
խմբագրել- Որպեսզի հարստանաս, պետք է բարեպաշտ լինես և կարողանաս վստահություն ներշնչել, իսկ եթե բուժման ընթացքում սխալ բաց թողնես, աշխատիր որքան կարող ես շուտ թաղել դրա հետևանքները։
- Վախը հաղթահարելու համար, պետք է նախ և առաջ լավ ծանոթանալ դրան։ Վախը ծագում է այնպիսի վտանգներից, որոնք մարդը ջանում է չտեսնել և այդ ժամանակ նա դժբախտ է զգում իրեն։ Վախը կարող է քեզ դրդել չմտածված և անվայել արարքների։
- Կուշտ և սիրված լինելը դեռևս քիչ է։ Կա մի ինչ-որ անհամեմատ ավելի մեծ և գեղեցիկ բան… հրաշալի երազ, իսկ այդ երազի մեջ` նա, ում հետ կարող ես բաժանել կյանքի բոլոր վշտերը, ուրախությունները և նրա աշխատանքը։
- Աշխարհի վրա շատ բաներ կան, որոնք բժիշկները կամ մոռանում են, կամ էլ երբեք չեն իմանում, հատկապես նրանք, ովքեր ուսուցանում են և իմաստուն գրքեր գրում։
- Ստրուկը չի կարող ծառայել երկու տիրոջ։
- Վայել չէ ծերանալ, առանց գեթ մի անգամ փորձելու այն գեղեցկությունն ու ուժը, որին ընդունակ է քո մարմինը։
- Ամեն ինչ կախված է նրանից, թե մարդն ինչի մեջ է տեսնում մեծագույն բարիքը։ Հատկապես դա է, որ յուրաքանչյուրին դարձնում է այնպիսին, ինչպիսին որ նա կա իրականում, ներքին պահանջն է, որ առաջնորդում է մարդուն իր ամբողջ կյանքում։
- Ամուսնությունը մարդ չի կարող խմիչքի պես փորձել և թափել, եթե պարզվի, որ չափից դուրս անհամ է…
- Սերը ծանր պարտականություն չէ և ոչ էլ րոպեական հաճույք։ Սերը երանավետ հանգույց է, որ կապում է տղամարդուն և կնոջը, որ օգնում է նրանց աշխատել և ապրել միասին։
- Դավադրությունը միշտ հանգեցնում է բռնակալության, իսկ ազատ մարդիկ պետք է ամբողջ ուժով դիմադրեն նրան։
- Խելացի իշխանությունը կառավարման ամենաիմաստուն ձևն է։
- Եթե ընտանիքում հակառակության ոգի է տիրում, ապա տունը բեմահարթակ է դառնում ողբերգության համար։
- Այն խորհրդավոր ձգտումը, որ տղամարդը զգում է միայն մի կնոջ նկատմամբ, դա էլ հենց կոչվում է սեր։ Դա միաժամանակ և` մարմնի, և` հոգու ծնունդ է։ Սերն անհամեմատ ավելի մեծ է, քան մարմնական ցանկությունների բավարարումը։ Սերը ուժ է, որ սարսափեցնում է ամբողջ բնությունը ու միացնում ներհակությունները։
- Չար ուժը կոփում է աշխարհը, ատելությունը, կոփում է ոլորտային կեցությունը։ Սերը հեռանում է, իսկ երկպառակությունը աճում։
- Կյանքի մայրամուտին վրա է հասնում մի պահ, երբ հետևում կրակները մարում են, իսկ առջևում սև մահն է։ Եվ այդ ժամանակ ամեն մարդ մենակ է դիմավորում իր աստվածներին։
- Ուժով և խիզախությամբ օժտված մարդը պետք է կյանքում դժվարություններ փնտրի։ Պայքարը մարդուն ուրախություն է բերում, իսկ հաջողությունը` երջանկություն։
- Նա , ով սովորեցնում է ուրիշներին, չի կարող առանց դրա յոլա գնալ։
- Ջահելությունը չգիտե, ինչ բան է ծերությունը։ Մարդն իմանում է դա, երբ ջահելությունն արդեն անդառնալի կերպով անցած է լինում։
- Եթե կողովիդ մեջ թունավոր օձ կա, կափարիչը մի բարձրացնի, քանի դեռ չես որոշել ինչ ես անելու։
- Վտանգը բացահայտում է մարդկային սրտի վեհությունը։ Երբ վտանգը փոքրիկ է , հաղթել կարող է և չնչին մարդը։
- Ամենասև ամպերով պատված կյանքն էլ մայրամուտին կարող է փայլել արեգակնային փայլով։ Մարդու կյանքը կարճատև է, և երբ աստվածների կամքին հակառակ ես գնում, ջանքերդ ապարդյուն են անցնում։
- Կյանքը հաղորդվում է սերնդից սերունդ։ Հենց կյանքի այդ անընդհատ լինելու մեջ է նրա իմաստը։
Աղբյուրներ
խմբագրել- «Ջահ», Ուիլդեր Պենֆիլդ, Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1967։