Վազգեն Օվյան (հունվար 6, 1932, Դաշուշեն (Ասկերանի շրջան) — փետրվար 23, 1987, Ստեփանակերտ), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։

Քաղվածքներ

խմբագրել
Մեր կիրճերում խորունկ,
Անբուն հավքի նախշուն ձագ էր
Շաղասարի ձորում[1]։
  • Արտույտները զանգակների պես կախվել են երկնքից ու երգում են։
Արտույտները կապույտ են, կապույտ է նրանց երգը։
Միրհավը կանչում է անտառի կապույտ բացատում, պոկվում գետնից և թռչում գլխիս վերևով։
Միրհավը կապույտ է, կապույտ է միրհավի կանչը[2]։
  • Հայրենադավը նրանք են նաև,
Որ երկնքի տակ մեր ջինջ ու լազուր-
Իրենց հորջորջում հայրենասերներ,
Բայց մոռանում են իրենց մայր լեզուն[3]։

Վազգեն Օվյանի մասին

խմբագրել
  • Մեր Արցախյան շարժման ամբողջ ընթացքում երկու բան կսկիծի նման անընդհատ հետապնդում էր. որ եթե մեր Շարժման մեջ կենդանի լիներ Սևակը, այն ինչպիսի հզոր լիցք կստանար նրա խոսքից։ Այս նույն միտքը ես կապում եմ նաև Վազգեն Օվյանի հետ. որ եթե նա կենդանի լիներ, ինչպե՜ս կփայլատակեր իսկապես նրա մեծ երգիծանքը... Սակայն, այնուամենայնիվ, այն գաղափարները, հանուն որոնց ապրում ու ստեղծագործում էր, նախակարապետը եղան այն գոյապայքարի, որ տեղի ունեցավ նրանից հետո... ::Մաքսիմ Հովհաննիսյան (գրող, հրապարակախոս)
  • Կարծես այլևս ճերմակ կետեր չեն մնացել մեր գրականության մեջ, իսկ Վազգեն Օվյանի նովելները կարդացվում են հետաքրքրությամբ, ուշադրությամբ, որպես թարմ էջեր անծանոթ անցյալից... Նա բառի ու նախադասության արժեքը գիտե։ Նա ծաղկանոցում անտեղի ծաղիկներ չի քաղի։ Աչքի տեսածը գրվածքի նյութ չի դարձնի։
Ա. Մ. Արշարունի (պրոֆեսոր)
  • Օվյանն իր «Լեռնակերտ» վիպակով դառնում է մեր նախորդների ավանդների շարունակողներից մեկը... Եթե նյութի ընտրության կամ ելակետի հարցում գրողը հենվում է նախորդների վրա, ապա ոճի, արվեստի, արտահայտման եղանակների տեսակետից այս վիպակը միանգամայն ուրույն երկ է՝ համեմված շատ հաճախ նրբին հումորով, հաճախ էլ սարկաստիկ ծիծաղով։
Սերգեյ Աթաբեկյան (գրականագետ)
  • Նա մեկն էր այն երջանիկներից, որոնք իրենց կենդանության օրոք զգում էին իրենց գրչի ուժը և կարողանում շռայլորեն օգտվել այդ ուժի շնորհներից։ Ժողովրդի ցավը նրա ցավն էր, և այն դարմանելու համար նա չէր խնայում ոչինչ՝ ո՛չ գրիչը, ո՛չ աչքերի լույսը և ոչ էլ առողջությունը։ Աշխատում էր անգամ ծանր հիվանդության պայմաններում, երբ գամված էր անկողնուն։
Իսկական պրոֆեսիոնալ գրող էր՝ նախանձելի եռանդով ու պատասխանատվությամբ։ Համեստությունը նրա կյանքի օրենքն էր։ Չուներ գրողի պոզա և սովորական մահկանացուի պես էր պահում իրեն։ Մինչդեռ նա արժանի էր ամեն մի կոչման։ Սակայն նա կյանքից գնաց սրբազան գրողի կոչումով, և այդ կոչումն էլ եղավ հավերժության ճամփորդի նրա ուղեկիցը։
Գուրգեն Գաբրիելյան (բանաստեղծ)
  • Հանձին Վազգեն Օվյանի, գործ ունենք մի հասուն հեղինակի հետ, որն արդեն ունի գրական որոշակի մակարդակ, ավելին՝ նրա ժողովածուները վկայում են, որ Օվյանն օժտված է երգիծելու անուրանալի ձիրքով, առողջ, օգտակար ծաղրը սկզբից մինչև վերջին էջը ուղեկցում է քեզ և, կրկնում ենք, այդ ամենն այնքան անբռնազբոս ու սրամիտ, որ գրոտեսկն անգամ հավանական է թվում։
Արտեմ Հարությունյան (բանաստեղծ, գրականագիտության դոկտոր, պրոֆեսոր)
  • Վազգեն Օվյանի մեջ սերտ զուգակցված են տաղանդավոր բանաստեղծը, հրապարակախոսը, առակագիրը և, միաժամանակ, պայծառ մարդն ու մեծ հայրենասերը։
Հրաչյա Ռուխկյան (ՀՀ ժողովրդական նկարիչ)
  • Նա, իրոք, անվիճելի ժողովրդական գրող էր անցած դարի 70-80-ական թվականներին։ Արցախյան իրականության մեջ թերևս միակ անհատն էր, որ շուրջանակի ճնշող խորհրդային ռեժիմի օրոք գրավեց խոսքի ազատության հնարավոր բոլոր սահմանները և, ըստ Էության, միակ գործող ընդդիմադիրն էր։ Եղավ այն հազվագյուտ հայ գրողներից, որի դարակներում մնացին բազմաթիվ անտիպ ստեղծագործություններ՝ իրենց գրաքննչական «արատների» և երգիծական ուղղվածության պատճառով։ Սակայն Վազգեն Օվյանի գրական ներկայությունը ցպահանջ է մնում իրեն վերագտնել ցանկացող այսօրվա հասարակության համար ևս։
Հրանտ Ալեքսանյան (բանաստեղծ)
  • Ընդունված է Վազգեն Օվյանի մասին խոսել բարի ժպիտով, որովհետև մարդկային առաքինությունը արատավորող երևույթները հիմնականում բարի ժպիտով են երգիծված նրա ստեղծագործություններում։ ԹԵրևս միակ բացառությունը կատարվում էր, երբ խոսքի սլաքն ուղղվում էր հայրենադավներին...
Աշոտ տեր-Մինասյան (գրականագետ)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Վազգեն Օվյան, Մանկություն, 1981
  2. Վազգեն Օվյան, Կապույտ տարիներ (վիպակ)
  3. Վազգեն Օվյան, Հայրենադավը, 1975


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վազգեն Օվյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: