Տրդատ ճարտարապետ
Տրդատ ճարտարապետ, Գևորգ Դևրիկյանի վեպը Տրդատ ճարտարապետի մասին։ Լույս է տեսել 1983 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Երախտագիտությունը մարդուս արժանիքն է, զավակս։ Դա ավելի շատ տիրոջն է հարկավոր, քան դիմացին։ Երախտագիտությունը երբեք չի թույլատրի, թե մարդու սրտում աճի ախտը մեծամոլության։ Երախտագետ մարդը երբեք չի լինի եսամոլ ու երախտամոռ։
- Մի՛ նայեք այդպես վախեցած ու կասկածավոր։ Կասկածն ընդդեմ է վստահության։
- Ցանկանում է ահ ազդել ու բարեկամ շահել։ Սակայն ու՞մ է պետք ահից ծնված բարեկամությունը։
- Եվ կրկին օրեր և ամիսներ եկան լարված` լի արարման ու կառուցման քաղցր տքնությամբ։
- Եվ եղած հոգսերին ավելանում էր մեկը ևս, սակայն քաղցր էր այդ հոգս ու հաճելի
- Ճշմարտություն մեկն է բոլորիս համար, ու չկա երկու ճշմարտություն։ Իսկ ճշմարտությունը թաքցնելը ծանր հանցանք է։ Երբ հպատակներն արդարացնում են արքայի գործած սխալները, դրանով մղում են նոր սխալների[1]։
- Կան դարավոր սրբագործված օրենքներ, և չունի իրավունք ոչ մեկը ոտնահարել դրանք, լինի արքա թե շինական։ Իսկ եթե կարող է երբեմն շինականը խախտել օրենքն ու սովորույթը, ապա նույնը իրավունք չունի արքան։ Քանզի նա է պարտավոր առաջինը հսկել ու պաշտպանել իր երկրի օրենքները։
- Գիտցի'ր մեկընդմիշտ` վախից ծնված շողոքորթությունը բերում է նորանոր աղետներ և ծանր է նստում երկրին ու ազգին։
- Արքան անարդար վարմունքով խարխլեց հպատակների հավատն իր իսկ արդարադատության հանդեպ։
- Ահա թե ովքեր են երկրիս հերետիկոսներն ու դրուժան մատնիչները։ Սակայն տես, որ իրենք են դարձել տերը դատաստանի և դատավորներն են մեր։ Այս սակավիմացներն ու աղքատամիտները և դատավորները կաշառառու։ Սրանք առավել արծաթն են պաշտում, քան խաչը սուրբ։
- Ժողովուրդն է տերը քաղաքիս, թե գա թշնամի, նա է պաշտպան կանգնողը համագունդ։ Բայց հիմա սրանք են տեր դարձել։ Եվ ու՞մ ասես ճշմարտությունը, թե որդը ներսից է ուտում ծառը կաղնի։ Մեր մեջ է ծպտյալ թշնամին, որ տկարացնում է երկրիս` հալածելով շինականներին ու մշակներին։ Իսկ այդպիսիք հույսն են հայրենյաց, սուսեր բռնողը ժամին վտանգի։ Մինչդեռ սրանց են չար կասկածով վանում երկրիս սահմաններից կամ մահ ու տալիս։ Եվ մի՞թե սա է պահանջում շահը երկրիս։
- Կյանքը քաղցր է, երբ մահվան վտագը կա։ Առանց մահի անիմաստ կլիներ և կյանքը։
- Կարևորը ծովը չէ, այլ գիտելիքները, Իսկ գիտելիքները նույնն են և' ծովի, և' ցամաքի համար։ Նշաններ ունի մայր. բնությունը, որոնցով կարելի է ամեն ինչ իմանալ, ե՞րբ է երաշտ լինելու, ե՞րբ փոթորիկ, որ ամպերն են կարկտաբեր, որո՞նք անձրևաբեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Տրդատ ճարտարապետ, Երևան, 1983 թ.