Մարիետա Շահինյան

հայ գրող

Մարիետա Սերգեյի Շահինյան (մարտի 21 (ապրիլի 2), 1888, Մոսկվա, Ռուսական կայսրություն - մարտի 20, 1982, Մոսկվա, ԽՍՀՄ), ազգությամբ հայ ռուսագիր գրող, բանասեր, հրապարակախոս, թարգմանիչ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Միտքը հանգստանում է, երբ աշխատացնում ես։ Հոգնեցնում ու ջղայնացնում է ամեն տեսակ փաստերի շնչակտուր հայեցողությունը[1]։
  • Եթե աշխատանքը պարտավորություն է, և այն էլ ծանր, ու դեռ volens-nolens, ապա այդպիսի հիմքի վրա ոչինչ չես կառուցի[1]։
  • Մեխանիկան չէ միայն ստեղծագործությունը, և աշխատանքը պետք է լինի ստեղծագործական։ Ստեղծագործական աշխատանքը չի հոգնեցնում, չի բռնանում, դա լուծ չէ, այլ երջանկություն[1]։
  • Ստեղծագործական աշխատանքի ունակությունից զուրկ են միայն բթամիտ ապուշները[1]։
  • Անարյուն հեղափոխություններ չեն լինում[1]։
  • Իրադարձություններն ընթանում են իրենց հունով, և արգելակել դրանք անհնար է[1]։
  • Հնարավոր չէ մոր որովայնում բնությամբ սահմանվածից ավելի պահել երեխային՝ թեկուզ և նա ստիպված լինի ծննդաբերել ամեն տեսակ կուլտուրական ու այլ կարգի պայմաններից դուրս, սայլի մեջ կամ տափաստանում[1]։
  • Փոքր է աշխարհը, ու եզակի է կյանքը, որ թանկ է ամենքին[1]։
  • Մարդիկ իրենց կյանքն ապրում են ժամանակի կարճ պարանի վրա, որ տրված է նրանց ձեռքը[1]։
  • Երբեմն մարդ շնչահեղձ է լինում իր ապրած կյանքից այս նեղվածք աշխարհում[1]։
  • Ապագայի մարդը պետք է թռչի, լողա, մեքենա նստի և ոչ թե մնա մի տեղում ու բարիք կուտակի[1]։
  • Ամենալավ բարեկամությունը կռվով է սկսվում[1]։
  • Մարդու ամենաթույլ կողմը ավարտելու անկարողությունն է[1]։
  • Փնտրել նրան, ում կարելի է ճշմարտություն ասել՝ պասիվ գործ է։ Բոլորին ճշմարտությունն ասել՝ պասիվ գործ է։ Առաջինն ամրապնդում է բնավորությունը, իսկ երկրորդը կարող է նաև կործանել[1]։
  • Բավական է ամենակարճ ժամանակով փոխել մարդու գործունեության ոլորտը, որպեսզի նա ամիջապես փոխի նկարագիրը, ամենակայուն իրերն անգամ ավելի դիմացկուն չեն, քան փոշու շերտը քամու դիմաց[1]։
  • Միայն նոր կրոնն է պատերազմ հայտարարում հնին։ Բառը միայն կողպեքով փակված դուռ է։ Էությունը ոչ փականի մեջ է և ոչ նույնիսկ դռան, այլ նրա, ուր մենք մտնում ենք դռան միջով[1]։
  • Ծեր մարդիկ կյանքը գիտեն[1]։
  • Ճանաչել որևէ երկիր, նշանակում է կարողանալ փակ աչքերով պատկերացնել այն՝ ամբողջության մեջ, տարածականորեն ու տեսանելի, իր աշխարհագրությամբ և գեղապատկերով, առանձին մասերով և ուրվագծերով[1]։
  • Ով ձի է վարել, գիտե նրա սովորությունը. գետի ջրելատեղ մտնելով, կանգնում է մյուս ձիուց ավելի վեր, որպեսզի մաքուր ջուր խմի[1]։
  • Հասարակարգերը ծերանում են՝ փոխարինվելով նորերով, իսկ մշակույթը շարունակում է ապրել այնպես, ինչպես չի հնանում Հոմերոսը մարդկության ընկալումների մեջ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մարիետա Շահինյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: