Մարտին Իդեն
վեպ
«Մարտին Իդեն» (անգլ.՝ Martin Eden), ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնի վեպը, որն առաջին անգամ հրապարակվել է Pacific Monthly ամսագրում[1] 1908-1909 թվականներին, իսկ 1909 թվականից արդեն լույս է տեսել առանձին գրքով՝ Macmillan Company-ի գրատարակչության կողմից[2]։ Վեպը հայերեն է թարգմանել Հ․ Բարսամյանը 1951 թվականին[3]։
Քաղվածքներ
խմբագրել- Նրանք երկուսն էլ զգում էին, որ իրենց միջև անդունդը գնալով խորանում է, բայց հենց դրանից էլ նա ավելի շատ էր ուզում անցնել այդ անդունդի վրայով։
- Հենց այն պահին, երբ նա դադարեց վախենալ, ճակատագիրը ժպտաց նրան։
- Ով չի ձգտում ապրել, նա ավարտի ճանապարհին է։
- Դեռ երբեք այնպես չէր եղել, որ նա չկարողանար հասնել իր ուզածին…
- Ես բնավ հետամուտ չեմ իմանալու իրավացի եմ թե ոչ. ամեն պարագայում դա նշանակություն չունի։ Մարդ երբեք չի կարող իմանալ բացարձակ ճշմարտությունը։
- Գեղեցկությունը ստեղծված է մարդկանց երջանկություն պարգևելու համար։
- Ով մենակ է քայլում, ավելի արագ է քայլում։
- – Ինչպե՞ս է դա քեզ հաջողվում Մարտ։
- – Ընդամենը քիչ եմ նրանցով հետաքրքրվում։
- – Այսինքն դու ձևացնու՞մ ես, թե թքած ունես նրանց վրա։
- Մարտինը մեկ րոպե մտածեց, ապա ասաց.
- – Միգուցե դա իրոք ազդեր, բայց ախր ես իրոք թքած ունեմ նրանց վրա։ Բայց դու փորձիր ձևացնել, կարող է մի բան դուրս գալ։
- Ինչ որ ինձ դուր չի գալիս, կնշանակի դուր չի գալիս, և ինչու համար ես պետք է ձևացնեմ, որ դուր է եկել, լոկ նրա համար, որ դուր է գալիս ուրիշների՞ն… ես չեմ ցանկանում իմ ճաշակը ենթարկել մոդային։
- Բոլոր մեծագույն գլուխները միշտ էլ օգտվել են մասնագետների երկերից։
- Նա գիտեր, որ մարդ արարածը սպառիչ կերպով ընդունել է իրերի էությունը, և գեղեցկության գաղտնիքը նույնքան անտեսանելի է, որքան կյանքի գաղտնիքը։
- Նա չգտավ նոր դրախտ, իսկ հինն անդարձ կորցրել է։
- Աղքատությունը սքանչելի մի մղիչ ուժ է կարիերայի համար, մի ուժ, որը հաջողություն է բերում բոլոր նրանց, ովքեր խելացի են և ընդունակ։
- Իսկական ուժեղ մարդը պիտի բարձր մնա խղճահարությունից և կարեկցությունից։
- Այդ զգացումները ծնունդ են առնում նկուղներում և հանդիսանում են լոկ թույլերի ու դժբախտների հագեվարքն ու մահամերձ ջղաձգությունները։
- Պարբերաբար թեթևացնել հոգին խոսքերով, սովորույթ, որը երբեմն օգնում է մարդկանց տանել և մոռանալ իսկական կամ մտացածին տառապանքները։
- Նա շահեց ճակատամարտը հենց այն պահին, երբ թվում էր, թե կորցրել է ամեն ինչ։
- Բոլորից արագ այն մարդն է գնում, ով որ մենակ է քայլում իր ճամփով։
- Երբ սկսվեց խեղդվելու տանջանքը, նա դեռ իր հանգչող գիտակցությամբ հասկանում էր, որ տանջանքը դեռևս մահը չէ. մահը ցավ չի պատճառում։
- Այդ պարզ, աղքատ, ծանր աշխատանքից հյուծված կինն ուներ մի թանկարժեք ընդունակություն՝ հավատալ։
- Ինքն իր ողջ կյանքում սեր էր որոնում, իր բնությունը ծարավ էր սիրո։ Դա նրա էության համար օրգանական մի պահանջ էր, բայց ապրում էր առանց սիրո, և հոգին մենակության մեջ ավելի ու ավելի էր խստացել, ինքը երբեք չէր գիտակցել, որ սիրո կարիք ունի։ Նա այժմ էլ չէր գիտակցում այդ. տեսել էր միայն սիրո արտահայտություններ, որոնք հուզում և ոգեշնչում էին իրեն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Oregon Timeline
- ↑ Martin Eden: One of Jack London’s Best Novels
- ↑ Մ․ Հակոբջանյան (2013). Հայ թարգմանական գրականություն. հատոր Ա. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 329.
Աղբյուրներ
խմբագրել- Ջեկ Լոնդոն «Մարտին Իդեն»։ grqamol.am (հունվարի 6, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 19, 2015 թ․։