Վահագն Հովնանյան

հայ հասարակական գործիչ

Վահագն Հովնանյան (փետրվարի 16, 1932օգոստոսի 31, 2015), հայ գործարար, հասարակական գործիչ, բարերար։

Քաղվածքներ

խմբագրել
  • Մեր ազատության, անկախության հաստատման առաջին օրը ես ուրախությունից ամբողջ գիշեր չքնեցի. երկրորդ օրը գնացի, նամակ տվեցի, թե կուզեւմ այստեղի ժողովրդի համար Հայաստանում տուներ շինել։ Շատերը կերթային Ֆլորիդա, Նյու Յորք, Արիզոնայի տաքուկ տեղեր, որ պաղ տեղեր չմնան, ես ալ ըսի, եթե այդպես է՝ երթանք Հայաստան։ Հենց այդ մարդիկ ունին ամենաշատ ուսումը, գաղափարներն ու դրամը։ Բայց չկրցա համոզիլ։ Ինձի կըսեն՝ պարոն Վահագն, Հայաստան հանգիստ չէ, պատերազմ կա, ինչպե՞ս մենք մեր զավակները, մեր թոռները առնինք ու հոն երթանք։ Դարձյալ համոզեցի, ասի՝ մենք ավելի ուժեղ բանակ ունինք, հաղթել ենք Ադրբեջանը, երթանք հոն՝ երկիր։ Չհամոզվեցին... Բայց երեխաներ կտեսնամ, կուգան այստեղ իրենց մեծ հոր, մեծ մոր հետ պտույտի. այդ երեխաները չեն ուզի հետ երթալ, կսիրեն երկիրը, բայց... Սփյուռքի սերը, անհավատալի սեր է Հայաստանի հանդեպ...[1]
  • Ես ազատ կմտածեմ և ազատ ալ կարտահայտեմ մտքերս։ Վախը մահ է. եթե մարդը վախնա իր տեսակետը ազատ արտահայտել, աշխարհին մեջ ոչ մեկ առաջընթաց քայլ չի կատարվի։ Ես ոչ մեկու գեշ բան մը չեմ ըրած, ոչ մեկու սխալ օրինակ չեմ եղած։ Ապրած եմ ուրախ կյանք մը։ Նախաձելի կյանք մը ունեցած եմ։ Բայց ինձի հարկ չիկա նախանձիլ, թե ինչու ուրիշները չպետք է այդքան ուրախ ըլլամ, որ ես եմ։ Ես ամեն ձևով կուզեմ ուրախացնել նաև այդ մարդիկներուն։
  • Ա՜հ, եթե վերադառնալու ըլլամ, թող նորեն Հայաստան վերադառնամ, իմ աշխարհս, իմ տունս...
  • Հայու ընտանիքը հայկական կուլտուրայի ամենեն խոսուն արժեքն է՝ ինչ է մայրը, ինչ է հայրը, ինչ է տունը, ինչ չքնաղ է հայերեն խոսքը, ինչ է ընկերը, բարեկամը, ամբողջը սեր է։ Հենց կուլտուրան կպահե ժողովուրդը, երկիրը։ Ատիկա պետք է վայելենք, ատով մենք հայ ենք մնացած, ատիկա պահած է մեզի։
  • Կյանքը մարտահրավեր է, և դաշտում խաղը մարդկանց մեջ արթնացնում է հաղթանակի հասնելու զգացումը[2]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Հանրային ծառայություն շաբաթաթերթ, «Տիգրան Մեծ», 2015
  2. Վահագն Հովնանյան. կյանքը մարտահրավեր է... Don’t give up!


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վահագն Հովնանյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: