Ուիլյամ Շեքսպիր
(Վերահղված է Վիլյամ Շեկսպիրից)
Ուիլյամ Շեքսպիր (անգլ.՝ William Shakespeare, կնքված՝ ապրիլի 26, 1564 — ապրիլի 23, 1616), անգլիացի բանաստեղծ և թատերագիր։
Քաղվածքներ
խմբագրել- Ոչ մի բան այնպես չի քաջալերում արատը, ինչպես ավելորդ ներողամտությունը[1]։
- Մեր ձեռքումն է արդ բախտը երկրի
Չկա աշխարհում այնպիսի մի ուժ
Որ մեզ դուրս քշի հայրենի հողից--
Սոսկ թուլամորթը հաշտ է այս մտքին[2]։ - Բայց գերազանց է կռվում սպանվել, քան ստորությամբ իր կյանքը փրկել[3]։
- Իր որդու համար պատվով մեռնողը փառքով է ապրում[3]։
- Քաջը մեռնելով հաղթում է մահին[4]։
- Ի՛նչ հրաշակերտ է մարդը։ Որչա՜փ ազնիվ է նրա դատողությունը։ Որչա՜փ անսահման են նրա ընդունակությունները։ Կազմվածքն ու շարժումը, որչափ բարեձև ու հիանալի՝ նիստ ու կացով՝ կարծես մի հրեշտակ։ Խոհականությամբ՝ կարծես մի աստված։ Աշխարհի գեղեցկությունը[4]։
- Մարդիկ միշտ պետք է դարի հետ քայլեն[4]։
- Հիմարությունը դյուրությամբ կքանդե այն բարեկամությունը, ուր բացակա է իմաստությունը[4]։
- Ավելի լավ է սիրել այն մարդուն, որ բացահայտ թշնամություն ցույց կտա. քան սիրել այն, որ բարեկամի դիմակով կկործանի մեզ[4]։
- Իմաստությունը չի կարող մարել այն կրակը, որի վրա տգետը յուղ կլցնե[5]։
- Եթե մարդ առաջ չգնա իր նպատակի մեջ, նպատակը ետ կգնա[5]։
- Ճշմարտությունը կանցնի դարեդար, սերնդե սերունդ, կհասնի մինչև աշխարհի վերջին օրվան[5]։
- Բարձր հոգիների համար մեկի կողմից արտահայտված երախտագիտական զգացումը ավելի թանկարժեք է, քան նրանից ստացված պարգևը[5]։
- Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը[5]։
- Երբ անգործ նստում ենք, մեր թույլ նպատակները ետ են նահանջում[5]։
- Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել[6]։
- Ներմամբ մի լինեք նույնքան ծայրահեղ, ինչպես լինում եք բարկության պահին[6]։
- Արիության ցույցը և արիության արժանիքը իրարից բաժանվում են բախտի փոթորիկներում[6]։
- Խիզախը նա է, ով համբերությամբ կարող է տանել վատթարագույնը[6]։
- Նախքան իր մահը, երկչոտը բազում անգամ է մեռնում, իսկ խիզախ մարդը՝ միայն մեկ անգամ[6]։
- Անարդար կռվի մեջ իսկական քաջությունը կորչում է[6]։
- Եթե դուք չեք կամենում հավատալ ձեր աչքով տեսածին, ապա ուրիշին մի խոստովանեք ձեր իմացածը[7]։
- Որքան լավ է արտասվել ուրախությունից, քան ուրախանալ արցունքների վրա[7]։
- Մենք մեր սեփական գեղեցկությունը կարող ենք ճանաչել միայն տեսնելով նրա արտացոլումը ուրիշների աչքերում[7]։
- Միամիտ մարդիկ սիրում են վիճել,
- Իսկ ազնիվները՝ միաբան լինել[7]։
- Բարեսիրտ մարդը բարի է տեսնում[7]։
- Քաջության առաջին արժանավորությունը ողջախոհությունն է[7]։
- Նրանք, ովքեր թեթևությամբ են խաղում բառերի հետ,
- Հեշտությամբ կարող են նրանց իսկական իմաստը փոխել[8]։
- Լավ է չգիտությամբ իմաստուն լինել,
- Քան թե գիտությամբ հռչակվել տգետ[8]։
- Վիշտը այտերն է նվաճում միայն,
- Չի հաղթանակում ուղեղի վրա[8]։
- Խորհրդածումը երբեք չի ապրում
- Անխորհուրդ մարդկանց
- Թշվառ ուղեղում[8]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 28.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 34.
- ↑ 3,0 3,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 90.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 91.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 92.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 93.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 94.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 95.
- ↑ Վ. Վորոնցով, Բանականության Սիմֆոնիա.