Վիքիքաղվածք:Նախագիծ/Օրվա քաղվածք/Ապրիլ
Այստեղ կարող եք առաջարկել օրվա քաղվածքի թեկնածուներ։ Նախընտրությունը տրվում է տվյալ օրվա հետ առնչություն ունեցող քաղվածքին, օրինակ՝ քաղվածքի հեղինակը ծնվել է այդ օրը կամ քաղվածքում նկարագրվող իրադարձությունը այդ օրն է կատարվել, և այլն: Օգտագործման օրինակ.
{| style="background: {{{#000000}}}"
| align=center |[[Պատկեր:]]
| align=left | {{քաղվածքօր
| քաղվածք = Գեղեցկությունը կուտակված պաճուճանքի մեջ չէ, գեղեցկությունը պարզության մեջ է:
| հեղինակ = [[Նար-Դոս]] (ծնվել է [[1867]] թվականի մարտի 1-ին)
}}
| align=center | [[Պատկեր:Nar-Dos.jpeg|150px|right|]]
|}
Ապրիլի 1
խմբագրել- Օրերից մի օր յուրաքանչյուր երիտասարդ չափահաս դառնալուն պես իրավունք կունենա ավտոմատ կերպով փոխել իր անունը, որպեսզի հրաժարվի իր հիմարություններից ու կատակներից, որոնք արել և տարածել է երիտասարդ ժամանակ`տեղադրելով սոցիալական ցանցերում:
Ապրիլի 2
խմբագրել- Տգիտության մեջ անհնար է գտնել որևէ երջանկություն:
- Էմիլ Զոլա (ծնվել է 1840 թվականի ապրիլի 2-ին)
Ապրիլի 3
խմբագրել- Անցյալում արդեն ոչինչ չի կարելի փոխել: Նշանակում է, այն` ինչ հիմա ինքը կիմանա, հավասարազոր կլինի դատավճռի, որը ենթակա չէ բեկանման, որովհետև այդ դատավճիռը կայացվել է անխիղճ դատավորի կողմից, որի անունն է` Ժամանակ…
Ապրիլի 4
խմբագրել- Խաղաղության հասնում են լոկ այն դեպքում, եթե կարողանում են այն պարտադրել:
- Ռեմի դե Գուրմոն (ծնվել է 1858 թվականի ապրիլի 4-ին)
Ապրիլի 5
խմբագրել- Պապականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ անհետացած հռոմեական կայսրության թագադրված ուրվականը՝ նստած նրա շիրիմին:
- Թոմաս Հոբս (ծնվել է 1588 թվականի ապրիլի 5-ին)
Ապրիլի 6
խմբագրել- Ազատութիւնը չեն տար, ազատութիւնը կը խլւի։
- Լևոն Շանթ (ծնվել է 1869 թվականի ապրիլի 6-ին)
Ապրիլի 7
խմբագրել- Ինձ միշտ թվացել է, թե յուրաքանչյուր բեղմնավորում անարատ է, որ Աստվածամորը վերաբերող այդ դավանանքում արտահայտված է մայրության ընդհանուր գաղափարը:
- Բորիս Պաստեռնակ (տես՝ «Մայր» հոդվածը)
Ապրիլի 8
խմբագրել- Ոչ մի նպատակ այնքան բարձր չէ, որպեսզի արդարացնի նրան հասնելու անազնիվ միջոցները:
Ապրիլի 9
խմբագրել- «Եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին կեղծ երդում տա, Եթե Սերժ Սարգսյանը և Վեհափառը պղծեն Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրա»:
Դեմ, գլխավոր էջում հայտնվելու համար այդքան էլ հարմար չէ: --Voskanyan (քննարկում) 14:54, 7 Հունվարի 2016 (UTC)
- Voskanyan, հարմար չի, ցանկացած ուրիշ տարբերակ առաջարկի...--6AND5 (քննարկում) 17:12, 7 Հունվարի 2016 (UTC)
- Ուղղակի եթե անում եք, ես չեմ ուզում խառնվել, որովհետև իսկապես լավ քաղվածքներ են ընտրվում, իսկ սա հարմար չէ, որովհետև ընդհանրապես ասելիք չունի, ուղղակի մարդը ասել է: Եթե ժամանակի խնդիր կա, ես կարող եմ պատկերները դնել: Կամ ես էլ կարող եմ առաջարկել--Voskanyan (քննարկում) 18:48, 7 Հունվարի 2016 (UTC)
- Արմենուհի ջան խառնվել կամ չխառնվելու խնդիր չկա: Ես ուղղակի հենց սկզբից ասել եմ, որ եթե որևէ մասնակից դեմ է որևէ քաղվածքի, ապա առաջարկում է այլընտրանքային տարբերակ:
- Ուղղակի եթե անում եք, ես չեմ ուզում խառնվել, որովհետև իսկապես լավ քաղվածքներ են ընտրվում, իսկ սա հարմար չէ, որովհետև ընդհանրապես ասելիք չունի, ուղղակի մարդը ասել է: Եթե ժամանակի խնդիր կա, ես կարող եմ պատկերները դնել: Կամ ես էլ կարող եմ առաջարկել--Voskanyan (քննարկում) 18:48, 7 Հունվարի 2016 (UTC)
Քանի խոսք է բացվել, ասեմ, որ բոլոր քաղվածքների դեպքում պատկերներ գտնելու գործընթացը բավական դժվար կլինի, քանի որ որոշների դեպքում հնարավոր է ընդհանրապես հարմար պատկեր չլինի, մյուսների դեպքում էլ կարող է պատկեր լինի, բայց ոչ ազատ, որը ըստ կանոնակարգի այլ տեղ չենք կարող օգտագործել: Դրա համար ես որպես լուծում պատկերացնում եմ երկու տարբերակ: Գլխավոր էջում թողնում ենք պատահական քաղվածքը, որպես ընտրյալ քաղվածքների բաժին, իսկ այս քաղվածքների համար առանձին բաժին ենք ստեղծում՝ առանց պատկերներ տեղադրելու: 2-րդ տարբերակի դեպքում պատահական ք.-ի բաժինը հանում ենք, սա ենք դնում՝ փոխարենը: Բայց պատկեր դնելը պարտադիր չի լինում, որի համար գտնում ենք դնում են, որի համար չենք գտնում՝ առանց պատկեր ենք դնում: Ինչ կասես այս հարցի շուրջ ?--6AND5 (քննարկում) 19:32, 7 Հունվարի 2016 (UTC)
- Ժողովրդի մեծությունը չի չափվում թվաքանակով, ինչպես որ մարդու մեծությունը չի չափվում նրա հասակով: Միակ չափանիշ է ծառայում նրա մտավոր զարգացումը և նրա բարոյական մակարդակը:
Ապրիլի 10
խմբագրել- Ինչպես որ սատանան խոտորյալ հրեշտակ է, այնպես էլ ատելությունը այլասերված սեր է:
Ապրիլի 11
խմբագրել- Իշխելու անսահման կարողությամբ օժտված է նա, ով հոգու խորքում համոզված է, որ ծնված է ուրիշներին կառավարելու համար:
Ապրիլի 12
խմբագրել- Տիեզերանավում երկրագնդի շուրջ պտտվելիս ես տեսա որքան գեղեցիկ է մեր մոլորակը: Ժողովուրդ, թողեք պահպանենք և այս գեղեցկությունը շատացնենք, ո՛չ թե ոչնչացնենք:
- Յուրի Գագարին (1961 թվականի ապրիլի 12-ին դարձավ առաջին մարդը, ով տիեզերանավով տիեզերական տարածություն մուտք գործեց)
Ապրիլի 13
խմբագրել- Չարագործությունները աճում են, երբ մենք ամաչում ենք դրանցից և ժխտում այն ընդունել. մենք սա գիտենք պատմությունից:
- Գարրի Կասպարով (ծնվել է 1963 թվականի ապրիլի 13-ին)
Ապրիլի 14
խմբագրել- Երևի ամեն մեկը իր կյանքում մի փոքրիկ ճանապարհ պիտի պարտրաստի ու հարթեցնի՝ իր ճանապարհը:
- Համո Սահյան (ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին)
Ապրիլի 15
խմբագրել- Հայաստանը ջերմություն և կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի: Տխուր, սակայն չհաղթված:
- Արշիլ Գորկի (ծնվել է 1904 թվականի ապրիլի 15-ին)
Ապրիլի 16
խմբագրել- Աշխատասեր ու ջանասեր լինել երիտասարդ հասակում՝ նշանակում է ձեռք բերել հաստատուն բնավորություն, որը նշանակում է հարատև ուշադրության և տոկունության համար անհրաժեշտ հատկություն և կամքի կորով: Իսկ դրանցով կարելի է հաղթահարել ամեն ինչ:
- Սամվել Սմայլս (մահացել է 1904 թվականի ապրիլի 16-ին)
Ապրիլի 17
խմբագրել- Իբրև ողորմություն մի խնդրիր այն, ինչ կարող ես ուժով կամ խելքով ձեռք բերել:
- Կարեն Դեմիրճյան (ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին)
Ապրիլի 18
խմբագրել- Պատմությունը կրկնվում է, դա նրա թերություններից մեկն է:
- Կլարենս Դարոու (ծնվել է 1857 թվականի ապրիլի 18-ին)
Ապրիլի 19
խմբագրել- Ով կոպեկը գետնից չի բարձրացնում, նա ինքը կոպեկ չարժի:
- Ալեքսանդր Մանթաշյանց (մահացել է 1911 թվականի ապրիլի 19-ին)
Ապրիլի 20
խմբագրել- Եթե գրելը, ի վերջո, հիվանդություն չդառնար, շատ գրագետներ գրիչնին փշրած՝ պիտի երթային գինեպան ըլլային:
- Դանիել Վարուժան (ծնվել է 1884 թվականի ապրիլի 20-ին)
Ապրիլի 21
խմբագրել- Ինչո՞ւ էք վախենում մահից: Հողի համար ես հէնց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնայ Երեւանի օդանաւակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշէնը յանձնեցի: Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...
- Թաթուլ Կրպեյան (ծնվել է 1965 թվականի ապրիլի 21-ին)
Ապրիլի 22
խմբագրել- Զրպարտությունն ավելի սարսափելի զենք է, քան սուսերը, քանի որ նրա հասցրած վերքն անբուժելի է:
- Հենրի Ֆիլդինգ (ծնվել է 1707 թվականի ապրիլի 22-ին)
Ապրիլի 23
խմբագրել- Թուրքիայի կառավարությունը օգտագործում իր իշխանությունը և միլիոններ է ծախսում՝ պատմական ճշմարտությունը ժխտելու համար։ Իսկ ԱՄՆ-ը, տուրք տալով այդ ուժին, չի արտաբերում «ցեղասպանություն» բառը։ Նախագահ Բարաք Օբաման, երբ դեռ նախագահի թեկնածու էր, խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այժմ երբ նա նախագահ է, այդ եզրույթը չկիրառելը երեսպաշտություն է:
Ապրիլի 24
խմբագրել- Այսօր արդեն Հայոց ցեղասպանության փաստն ապացուցված է: Այն այլևս պատմաբանների նոր փաստաթղթերի ոչ մի կարիք չունի` ի հեճուկս թուրքական կառավարության և դեսպան Իրթեմչելիկի հայտարարությունների: Բեռլինը` Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի հովանավորն ու ամենամտերիմ դաշնակիցը, այս մասին գիտի ավելին, քան որևէ մեկը:
- Ռոլֆ Հոսֆելդ (Հայոց ցեղասպանություն)
Ապրիլի 25
խմբագրել- Ես ավելի շուտ կգերադասեի պարտություն կրել կավալերներից, քան թե շոտլանդացիներից: Ես կգերադասեի ջախջախվել շոտլանդացիներից, քան թե իռլանդացիներից:
- Օլիվեր Կրոմվել (ծնվել է 1599 թվականի ապրիլի 25-ին)
Ապրիլի 26
խմբագրել- Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը:
- Ուիլյամ Շեքսպիր (ծնվել է 1564 թվականի ապրիլի 26-ին)
Ապրիլի 27
խմբագրել- Եթե այնպիսի բան եք արել, որի մասին չպետք է ոչ ոք իմանա, ամենայն հավանականությամբ, դուք ընդհանրապես չպետք է դա անեիք:
- Էրիկ Շմիդտ (ծնվել է 1955 թվականի ապրիլի 27-ին)
Ապրիլի 28
խմբագրել- Վա՜յ այն երկրին, որտեղ քաղաքացիներին ու գործերը կառավարում են ոչ թե օրենքները, այլ ենթակաները, պետերն ու դատարանները. նրանցից յուրաքանչյուրն իրեն համարում է բարձրագույն աստիճանի իմաստուն, և դրանից էլ «յոթ դայակների մանուկը մնում է առանց աչքի»:
- Միխայիլ Կուտուզով (մահացել է 1813 թվականի ապրիլի 28-ին)
Ապրիլի 29
խմբագրել- Գոռոզությունը հպարտության ծաղրանկարն է:
- Էռնստ ֆոն Ֆեյխտերսլեբեն (ծնվել է 1806 թվականի ապրիլի 29-ին)
Ապրիլի 30
խմբագրել- Ես այժմ Արևելք եմ ուղարկում իմ «մահվան ջոկատները», որոնց հրամայված է առանց խղճահարության ու ներողամտության սպանել լեհ ցեղին պատկանող և լեհերեն խոսող բոլոր տղամարդկանց, կանանց ու երեխաներին։ Միայն այս ճանապարհով մենք կշահենք այն կենսական տարածքը, որ մեզ անհրաժեշտ է:
- Ադոլֆ Հիտլեր (ըստ ընդունված վարկածի ինքնսպան է եղել 1945 թվականի ապրիլի 30-ին)