Օտարը
«Օտարը» (ֆր.՝ L'Étranger), ֆրանսիացի գրող Ալբեր Կամյուի վիպակը, որն առաջին անգամ տպագրվել է 1942 թվականին։ Վիպակը թարգմանվել է հայերեն 1994 և 2002 թվականներին։ Թարգմանիչ՝ Ա․ Հակոբյան[1]։
Քաղվածքներ
խմբագրել- ― Եվս մեկ րոպե լռելուց հետո մրմնջաց, թե ես տարօրինակ եմ, և որ, անկասկած, հենց դրա համար է ինձ սիրում, բայց թերևս մի օր ես իրեն զզվեցնեմ հենց նույն պատճառով։
- Միշտ չափազանցված մտքեր ես ունենում չիմացածդ բաների մասին։
- Մայրս մահացավ այսօր։ Կամ՝ երեկ։ Հաստատ չգիտեմ…
- Իսկական տղամարդիկ լավ են հասկանում իրար։
- Երբեք չես կարող փոխել կյանքդ. ի վերջո ամեն ինչ նույնն է։
- Ոչ մի մահկանացու այնքան մեղավոր չէ, որ Աստված չկարողանա ներել նրան…
- Միշտ էլ հետաքրքիր է եղել, թե ինչ են խոսում քո մասին, անգամ եթե նստած ես մեղադրյալի աթոռին։
- Երբ խոսքը վերաբերում է դատավարությանը, հանդուրժողականության միանգամայն մերժելի առաքինությունը պետք է վերաժվի ավելի դժվարին, բայց ավելի վեհ՝ արդարադատության առաքինությանը։ Հատկապես երբ այդ մարդու մեջ հայտնաբերված հոգու դատարկությունը կարող է կործանարար անդունդ դառնալ հասարակության համար։
- Մեկը որ բարոյապես սպանել է իր մորը, իրեն մեկուսացրել մարդկային հասարակությունից, նույնն է ինչ մյուսը, որ մարդասպանի ձեռք է բարձրացրել իրեն կյանք պարգևողի վրա։
- Կյանքը քիչ արժի, որ նրա համար տանջվես։
- Էականը դատապարտյալին հնարավորություն տալն է թեկուզ հազարից մեկը. դա էլ բավական է շատ բան կարգավորելու համար։
- Վերջապես հասկացա, որ չպետք է բռնանալ ինքդ քեզ վրա։
- Մայրս հաճախ էր կրկնում,որ բացարձակ դժբախտ չեն լինում։
- Համենայն դեպս, եթե վստահ չէի, թե ինչն էր ինձ հետաքրքրում, ապա միանգամայն վստահ էի՝ ինչը չէր հետաքրքրում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 220.
Աղբյուրներ
խմբագրել- Ալբեր Քամյու «Օտարը»։ grqamol.am (մարտի 8, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 27, 2015։