Ժորա Հարությունյան
հայ դրամատուրգ, սցենարիստ
Ժորա (Գևորգ) Սաղաթելի Հարությունյան (1928 - 2002), հայ դրամատուրգ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975)։
Քաղվածքներ
խմբագրել- Մարդը գնում է, ուղին մնում:
- Մենք ապրում ենք ընդամենը մեկ անգամ և վերջին անգամ:
- Մարդկային կյանքի մեծությունը ոչ թե ապրած տարիներն են, այլ արած գործերը:
- Մենք սովոր ենք ազնիվ լինել վկաների ներկայությամբ, մինչդեռ...
- Ավելի լավ է խոսել խելոք մեռածների հետ, քան հիմար ողջերի:
- Բնության պահպանումից շատ ենք խոսում, հարկավոր է մարդուն պահպանել, ձեռագիր ու գործ, ճակատագրեր պահպանել:
- Աղքատի ազատությունը բանտից էլ վատ է:
- Պարանի երկարն է լավ, խոսքի՝ կարճը:
- Պար եկողի շնորհքը թաքպարի մեջ է երևում:
- Հազարը կմեռնի՝ մեկը չի իմանա, մեկը կմեռնի՝ հազարը կիմանա:
- Կա մի դատարան՝ խղճի բարձրագույն դատարանը:
- Ցավոք, ճշմարտությունը շատ հաճախ ոչ թե երևույթ է, այլ պատահականություն:
- Կյանքի առաջին կեսին մարդն աշխատում է անվան համար, իսկ կյանքի երկրորդ կեսին անունն է «աշխատում» մարդու համար:
- Ավա՜ղ, շատերի համար համոզմունք չկա, կա նպատակ:
- Խոսքը մայրենի լեզվի շինանյութն է:
- Ընկնելու համար մեծ խելք պետք չէ:
- Իսկական խորհուրդ տվողը նա է, ով ինքն էլ է մասնակցում իր խորհրդի կատարմանը:
- Երբեմն ոչ մի բան այնպես չի բաժանում, որքան մոտիկությունը:
- Սեփական հզորության մեջ է պետք գտնել սեփական փրկությունը:
- Հիշողությունը վերացական չպետք է լինի...հիշողությանը հանգրվան է պետք:
- Ամեն տախտակ մեխ չի վերցնում:
- Առանց աքաղաղի կանչելու էլ լույս է բացվում:
- Երբ կաթից բերանը այրվում է, մածունը փչելով են ուտում:
- Վճարում ենք ոչ միայն մեղքերի, այլևս բարության ու առաքինության համար:
- Բավարարված սիրուց երեխա է ծնվում, անբավարար սիրուց՝ տառապանք:
- Ամեն մի վատ բան ասող իր լսողն ունի:
- Հացից խոսողի հացը մի՛ կեր:
- Հաղթողները չեն ցնկանում ողջ տեսնել նախկին իշխանավորներին:
- Հզորները չեն բարեկամանում թույլերին, նրանք պարտադրում են իրենց բարեկամությունը:
- Ճանաչելը վստահելու կեսն է:
- Մտքի զորականները ատում են իրենց զորապետերին:
- Կյանքին ու ժամանակներին, մարդկային հարաբերություններին պետք է նայել լրջորեն, բայց ընդունել հումորով:
- Մարդիկ իմյանց գերազանցում են կամ երջակնությամբ, կամ հզորությամբ:
- Ճշմարտության առջև միշտ պետք է տան դուռը բանալ, ոչ թե պատուհանը:
- Երախտագիտության ճանապարհը ամենակարճ ճանապարհն է աշխարհում:
- Յուրաքանչյուր անհատի մեջ բարությունը ուժեղ, հարձակողական սկիզբ պետք է լինի:
- Մարդիկ չեն ներում ոււ չեն մոռանում միայն չարածդ, չհասցրածդ:
- Միշտ մեղավոր է նա, ով ճշմարիտ է ոչ ժամանակին:
- Բարկությունից է ուժ առնում չարը:
- Ամեն մարդ աշխարհի օրենքների դեմ կռվում է իր սրտի օրենքներով:
- Եթե մարդ չգիտե, թե որտեղից է սերում ինքը, նա ոչինչ էլ չգիտե:
- Օտար արևը չի ջերմացնում:
- Անտառ տնկողն էլ է Աստծուն աղոթում, անտառ կտրողն էլ:
- Հորիցդ գնա, հողիցդ մի գնա:
- Հարազատ արյունը ամեն ինչ ներում է:
- Մարկային սրտի տարիքը որ թե նրա ապրած կյանքի ժամանակն է, այլ նրա չապրած ու տառապած տարիներն են:
- Վիթխարի ուժ է ծովի լռությունը:
- Սողացողի գլուխը միշտ ստի տակ է:
- Ծառը արմատով է ուժեղ:
- Ամեն մի տատի, ամեն մի պապի մահով մեր հիծողությունից մի երգ է պակասում, մի խրատ և ուժ:
- Երևի մի կյանքը քիչ է մարդ արարածին համոզելու, որ հայրենիք ունենալը արյան պես անհրաժեշտ մի բան է:
- Հայրենիքը մի դարպաս ունի, մի շքեղ դարպաս... Դա մուտքի դարպասն է, այլ ոչ թե փախուստի:
- Երբեմն մեկ ճյուղի համար մեկ ծառ են կտրում:
- Լիքը հրացանից մի մարդ է վախենում, դատարկից՝ երկուսը:
- Ճակատագիր ասածը դեպքերիի բնական ընթացքն է:
- Պետք է ապրել հանուն մարդկանց, այլ ոչ թե նրաց հակառակը:
- Ծիծաղի մեջ է մեռնում և վիշտը,
- Հետևաբար՝ ծիծաղն էլ վիշտ է...
- Սիրո գինը սերն է միայն:
- Մոռացումից է շիվ տալիս կյանքը: