Արատ, մարմնական որևէ պակասություն, թերություն, բացասական հատկություն[1]։

Քաղվածքներ խմբագրել

  • Հարբեցողությունը մայրն է բոլոր արատների։
Աբուլ Ֆարաջ
  • Արատները միշտ իրար հետ լեզու կգտնեն։
Բալզակ
  • Արատներ չունենալը լավ է, բայց վատ է գայթակղություններին չենթարկվելը։
Բեջոթ
  • Արատները, որոնց մենք ծաղրում ենք ուրիշների մեջ, ծիծաղում են մեզ վրա մեր մեջ։
Չարլզ Բրաուն
Դիդրո
Էմերսոն
  • Յուրաքանչյուր արատ միայն խորանում է նրան առաքինության դիմակով ծածկելու փորձերից։
Էրազմ Ռոտերդամցի
  • Երիտասարդների հրապուրանքները ծերության օրերին դառնում են արատներ։
Ժուբեր
  • Մենք հաճախ չենք տրվում որևէ արատի սոսկ այն պատճառով, որ դրանից մեզ ետ են պահում այլ արատներ:։
Լարոշֆուկո
Լևիս
  • Արատների լավագույն օգտագործումը դրանցից մեկի կիրառումն է մյուսների դեմ պայքարելիս։
Հեզլիթ
  • Չկա մեկն առանց արատների։ Մեզնից լավագույնը նա է, և դրանցից քիչ ունի։
Հորացիոս
  • Ով խրախուսում է արատը, նա դրանով իսկ անարգում է առաքինությանը։
Թոմաս Ման
  • Բոլոր մոդայիկ արատները առաքինության համբավ ունեն։
Մոլիեր
  • Այլ մեղքերի մեջ հարբեցողությունն առանձնապես գռեհիկ ու ստոր արատ է։
Մոնտեն
  • Արատավոր հոգին, որ զվարճանում է սրբությունով, նման չարագործի`ժպիտը շուրթերին։
Շեքսպիր
Շեքսպիր
  • Սնափառությունը բոլորի համար ամենազզվելի, ամենատհաճ արատն է, քանզի նրանով տառապում է յուրաքանչյուր մարդ` առանց բացառության, իսկ երկու սնափառություն երբեք իրար չեն սիրում։
Չեստերֆիլդ
Պետրարկա
  • Մարդկանց հետ ապրիր հաշտ, սակայն պայքարիր արատների դեմ։
Պուբլիլիոս Սիրոս
  • Ամեն մի ավելորդություն արատ է։
Սենեկա Կրտսեր
  • Որոշ արատներ թափանցում են մեր մեջ առաքինությունների տեսքով։
Սենեկա Կրտսեր
  • Արատները յուրացվում են նաև առանց ուսուցիչների։
Սենեկա Կրտսեր
  • Այլոց արատները միշտ մեր աչքի առաջ են, իսկ մեր սեփականը` թիկունքում։
Սենեկա Կրտսեր
  • Չափից դուրս մոլուցքը գինու նկատմամբ փակում է դուռը բոլոր արժանիքների և բացում բոլոր արատների առաջ։
Վալերիոս Մաքսիմոս
  • Օրենքները պետք է արմատախիլ անեն արատները և արմատավորեն առաքինությունները։
Ցիցերոն
  • Զգուշացեք ոմանց արատները ողջ աշխարհին վերագրելուց։
Օվիդիոս
Թոմաս Ֆուլեր

Աղբյուրներ խմբագրել

  • Աֆորիզմներ, Երևան, «Հայաստան», 1989։

Ծանոթագրություններ խմբագրել