Ստրկություն մարդկային
վեպ
Ստրկություն մարդկային (անգլ.՝ Of Human Bondage), անգլիացի գրող, արձակագիր Վիլյամ Սոմերսեթ Մոեմի վեպը՝ գրված 1915 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Ուրախալի է մտածել, որ քո առաջին սերը կարողացավ մնալ որպես մաքուր պոեզիա: Գնահատիր նրա ամեն մի ակնթարթը, քանզի անմահ աստվածները քեզ օժտել են մեծագույն պարգևով. դու կպահես այն հիշողությանդ մեջ մինչև վերջին պահը մահվա, որպես ամենաքաղցրն ու հուզիչը բոլոր հուշերից: Դու այլևս երբեք չես ճաշակի այդքան անխռով երանություն: Առաջին սերը լավագույն սերն է...
- Լավ նկարիչը երկու գլխավոր առարկա պետք է նկատի, այն է` ՄԱՐԴՈՒՆ ԵՎ ՆՐԱ ՀՈԳՈՒ ՁԳՏՈՒՄԸ:
- Դժբախտություն է աղքատ լինելը, տեսնել գեղեցիկ իրեր և ի վիճակի չլինել գնել:
- Կյանքում ամենահեշտ բանը կնոջ հետ սիրախաղ անելն է, բայց սատանան էլ նրա ձեռքից օձիքը չի ազատի:
- Մարդու համար չկա ոչինչ ավելի ստորացուցիչ, քան սեփական գոյությունը մի կերպ քարշ տալու մշտական հոգսը:
- Ջահելները գիտեն, թե որքան դառնություններ են հարկ լինում ճաշակել, որովհետև նրանք լեցուն են կեղծ, մանուկ օրերից ներշնչված, ճշմարտությունից զուրկ իդեալներով, իսկ ռեալ իրականության հետ ընդհարման մեջ մտնելով` նրանք զգում են, թե ինչպես է սա հարվածում և վիրավորում:
- Տարիքը որոշվում է ավելի շատ գիտելիքներով, քան տարիներով:
- Մարդիկ կյանքում միայն մի բանի են ձգտում` հաճույքի։
- Նա հասկացավ, որ բարին ու չարը հարաբերական հասկացողություններ են և մարդիկ պարզապես դրանք հարմարեցնում են իրենց նպատակներին:
- Արվեստը ապաստարան է կյանքի ձանձրույթից` որ հնարել են կանանցից ու կերակուրներից հափրացած հնարագետ մարդիկ:
- Միշտ էլ մեկը սիրում է, իսկ մյուսը թույլ է տալիս իրեն սիրել:
- Կանայք սիրում են չափազանցնել իրենց զգացմունքները, նրանց բառերը բոլորովին էլ նույն նշանակությունը չունեն ինչ տղամարդկանց:
- Կորցրածի վրա լաց չեն լինում, քանի որ տիեզերքի բոլոր ուժերը լարված են եղել այն կորուստի մատնելու:
- Մարդն ավելի շատ օգտվում է իր իսկ սեփական կամքով գործած սխալներից, քան թե ուրիշի խորհրդով կատարած ճիշտ քայլերից:
- Հանճարը` դա աշխատելու անսահման ընդունակությունն է: Միակ ուղին ձեռքերն առանց ծալելու աշխատելն է: Եվ եթե դու որոշել ես լրջորեն մի որևէ նպատակի հասնել` կհասնես:
- Ամենագլխավորը կյանքում հանդգնելն է:
- Երիտասարդությանը հարկ է լինում բացահայտել, որ այն ամենը ինչ-որ ինքը կարդացել է և բոլորը ինչ-որ լսել է` կեղծիք է, կեղծիք և կեղծիք, իսկ ամեն մի նման հայտնագործություն` ևս մեկ մեխ է, որ գամվում է մարմնի մեջ` կյանքի խաչի վրա: Եվ ամենից զարմանալին այն է, որ ամեն մեկը, ով անցել է այդ դառն հիասթափության միջով, իր հերթին, ակամա ուրիշների մոտ է պահպանում կեղծ պատրանքները:
- Սատանան էլ իր նպատակների համար վկայություն է բերում սուրբ գրքից:
- Անգիտակցաբար նա մշակեց աշխարհում ամենալավ սովորությունը՝ կարդալու սովորությունը:
- Եթե որևէ մեկն ինքն իրեն ջենտլմեն է անվանում, ապա կարելի է գրազ գալ, որ նա երբեք այդպիսին չի եղել:
- Կյանքում երկու լավ բան կա` մտքի ազատությունը և գործողության ազատությունը:
- Հանդարտ քայլելը զրույցի ամենալավ լծկանն է:
- Իմաստությունը նրանումն է, որ դու ընդունես մարդկանց լավը և համբերող լինես նրանց սխալների նկատմամբ:
- Փողը մարդու վեցերորդ զգայարանն է, առանց որի ինչպես հարկն է, նա չի կարողանա օգտվել մնացած հինգ զգայարաններից:
- Աշխարհում միայն երկու բան կա որոնց համար արժե ապրել` սերը և արվեստը:
- Ամոթ է սեփական սովորությունների ստրուկ լինելը:
- Երբ զգացմունքն է ծառայում որպես չափանիշ, կարող եք խաչ քաշել տրամադրության վրա:
- Սրբերն ապրում էին հավատի դարում, երբ մարդիկ հավատում էին այնպիսի բաների, որոնք հիմա մեզ բոլորովին անճշմարտացի են թվում:
- Բայց ինչ բան է քննադատությունը: Դա լիովին կործանարար սկզբնավորություն է: Կործանել ամեն մարդ կարող է, բայց ոչ ամեն մեկը կարող է ստեղծել:
- Աշխարհիս երեսին առավել վատ տառապանք չկա, քան միառժամանակ սիրելն ու արհամարհելը:
- Ես անհամբեր սպասում եմ գալիքին, իսկ երբ այն գալիս է, միշտ հիասթափություն եմ ապրում:
- Ես գրքից կորզում եմ այն ամենը, ինչ որ օգտակար է ինձ համար, իսկ դրանից ավելի ես ոչինչ չեմ կարողանում ստանալ, անգամ եթե վերընթեռնելու լինեի մի տասը անգամ:
- Եթե ուզում ես, որ տղամարդիկ լավ վերաբերվեն քո նկատմամբ, պետք է կոպիտ լինես նրանց հետ: Եթե մարդավարի վերաբերմունք ես ցույց տալիս, դրա համար նրանք ստիպում են քեզ տանջվել: