Պիեռ Բուաստ
(Վերահղված է Բուաստ Պիեռից)
Պիեռ Կլոդ Վիկտոր Բուաստ (ֆր.՝ Pierre-Claude-Victor Boiste, 1765 – ապրիլի 24, 1824), ֆրանսիացի բառարանագիր։
Քաղվածքներ
խմբագրել- Կա հանցագործություն, որը չեն ներում, - դա հայրենիքին դավաճանելն է[1]։
- Քմահաճ զգեստները այլանդակում են նաև գեղեցկությունը[1]։
- Սխալվելու մենաճիշտ միջոցը իրեն անսխալական համարելն է[1]։
- Խոստովանել սեփական անիրավացիությունը՝ նշանակում է ավելի խելացի լինել, քան եղել եք[1]։
- Ինչպիսի ոտնացուպերի վրա էլ մենք կանգնենք, առանց սեփական ոտքերի յոլա չենք գնա[1]։
- Ավելորդ գիտելիքները գցում են անվճռականության մեջ. կույրը նայում է ուղիղ իր առջևով[1]։
- Մարդը մարդ է լինում միայն դատողության շնորհիվ[1]։
- Երբեք մի կատակեք այլ կերպ, քան խելացի մարդկանց հետ[1]։
- Ամենավտանգավոր և ամենաբազմաքանակ խելագարները նրանք են, որոնք այդպիսին լինում են միայն կիսով չափ[1]։
- Վերացական ճառերը նման են բյուրեղապակյա ջահերի, որոնք փայլում են, բայց չեն տաքացնում[1]։
- Երբ չեն կարողանում մտքով վեր սլանալ, ապա դիմում են վերամբարձ ոճին[1]։
- Սկսում են վիճել այն պատճառով, որ միմյանց չեն հասկանում, և ավարտում են միմյանց չհասկանալով, որովհետև վիճել են[1]։
- Առարկայի վերաբերյալ որքան ավելի են վիճում, այնքան ավելի են խճճվում. ճշմարտության ջահը խամրում է, երբ նրան ուժգնորեն թափահարում են[1]։
- Գրքի հետ առանձնանալն ավելի լավ է հիմարների ընկերակցությունից[1]։
- Սնահավատությամբ վարակված ժողովուրդը դառնում է ամեն տեսակի խաբեբաների ավարը[1]։
- Բոլոր ժամանակներում և ամենուրեք տարբեր շառլատանություններ հարկման են ենթարկել տգիտությունը, սարսափը և դյուրահավատությունը[1]։
- Գիտության սահմանները նման են հորիզոնի. ինչքան մոտենում են նրան, այնքան նա հեռանում է[1]։
- Իսկական գիտելիքների աղբյուրը փաստերի մեջ է[1]։
- Ճշմարտության ջահը հաճախ այրում է նրա ձեռքը, ով այն կրում է[1]։
- Օգտակար ճշմարտությունները պետք է ասել ու կրկնել որքան հնարավոր է հաճախ[1]։
- Խիզախ մարդը սովորաբար տառապում է առանց գանգատվելու. իսկ թույլ մարդը գանգատվում է առանց տառապելու[1]։
- Պարզությունը իր մարդկային արժանապատվության գիտակցումն է[1]։
- Մաքուր խղճի ձայնը փառքի հարյուր ձայներից ավելի հաճելի է[1]։
- Այն բոլորը, ինչ հանգստացնում է անմաքուր խղճին, վնասում է հասարակությանը[1]։
- Միայնակ ապրող մարդը գոյություն ունի միայն կիսով չափ[1]։
- Առանց կնոջ կյանքի արշալույսն ու վերջալույսը կլինեին անճար, իսկ նրա կեսօրը՝ անուրախ[1]։
- Սրտային կապերում, ինչպես և տարվա եղանակներում, առաջին ցրտերը լինում են ամենազգալիները[1]։
- Երեխային մի դարձրեք պաշտամունքի առարկա. երբ նա մեծանա, շատ զոհաբերություններ կպահանջի[1]։
- Կամակորի համար լավագույն առարկությունները ճանապարհին ընկած քարերի նման են. դրանց հրում են ոտքով կամ անցնում են վրայից[1]։
- Անվեհեր մարդը սովորաբար տառապում է առանց գանգատվելու, իսկ թույլ մարդն առանց տառապելու էլ գանգատվում է[1]։
- Լսելու արվեստը գրեթե հավասարազոր է լավ խոսելու արվեստին[2]։
- Լռությունը ոչ միշտ է ապացուցում խելքի առկայությունը, բայց ապացուցում է հիմարության բացակայությունը[3]։
- Եթե մարդը երբեմն չի տիրապետում իր զգացմունքներին, ապա պետք է միշտ տիրապետի իր արտահայտություններին[4]։
- Ապերախտության առաջին քայլը դա բարեգործի մղումների հետազոտությունն է[5]։
- Դատողություններ անել հիմարի հետ, նշանակում է մոմ վառել կույրերի համար[6]։
- Ամենապատվավոր հաղթանակն այն է, որ տանում են եսամոլության նկատմամբ[7]։
- Այն մարդիկ, որոնք գտնում են, թե դրամն ընդունակ է ամեն ինչ անելու, իրենք են ընդունակ ամեն ինչ դրամով անելու[8]։
- Իմաստությունը քաջալերանք է ցանկանում միայն նրա համար, որպեսզի համոզվի, որ նա ճիշտ է վարվել. փառամոլությունը պահանջում է գովասանքներ[9]։
- Ստոր հոգին, փքված գոռոզությունը ոչ այլ ինչ է, քան եռացող ցեխ[10]։
- Կեղծը երրբեք հաստատուն չի լինում[11]։
- Ճշմարտությունների մեջ խառնված մեկ սուտը դրանք բոլորը դարձնում է կասկածելի[12]։
- Չար մարդը ոչ միշտ է իրեն թույլ տալիս այն, որից շատախոսը չի կարողանում իրեն զսպել[13]։
- Զայրույթի բռնկման պահին պատժելը ոչ թե պատիժ է, այլ վրիժառություն[14]։
- Մտավոր հաճույքները կյանքը երկարացնում են ճիշտ այնքան, որքան այն կարճացնում են զգայականները[15]։
- Բժիշկներին չընդունել կարող են նաև ուսյալ մարդիկ, իսկ բժշկությունը ժխտել կարող են միայն անուսները[16]։
- Ոչ ոք չի ցանկանում ծերանալ, բայց բոլորն ուզում են երկար ապրել[17]։
- Եթե դուք ձեզ ցանկանում եք անխորտակելի հուշարձան՝ ձեր հոգին ներդրեք լավ գործի մեջ[18]։
- Լռությունը ոչ միշտ է ապացուցում խելքի առկայությունը, բայց ապացուցում է հիմարության բացակայությունը [19]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 578
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 580
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 585
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 589
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 592
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 615
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 622
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 630
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 637
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 643
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 644
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 652
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 661
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 677
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 682
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 695
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 709
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 580