Դոն Ժուան կամ Քարե հյուրը

«Դոն Ժուան կամ Քարե հյուրը» (ֆր.՝ Dom Juan ou le Festin de pierre), ֆրանսիացի դրամատուրգ Ժան Բատիստ Մոլիերի պիեսը, որը գրել է 1665 թվականին։ Պիեսը հայերեն է թարգմանվել 1982 թվականին։ Թարգմանիչ՝ Հ․ Բախչինյան[1]։

Մոլիերի «Դոն Ժուան կամ Քարե հյուրը» պիեսը, 1682 թ․, Փարիզ

Քաղվածքներ

խմբագրել
  • Ամուսնությունը նրա համար մի սովորական բան է։ Գեղեցկուհիներին որսալու համար նա օգտվում է միայն ամուսնության թակարդից։ Նա մի հավերժական փեսա է, ում հետ ասես կամուսնանա նա. տիկին թե օրիորդ, քաղքենուհի, թե գեղջկուհի, նրա համար միևնույն է։
  • Վատ կյանքը վատ մահ է բերում։
  • Գործը վեճերով տեղից չես շարժի։
  • Սիրո մեջ ես սիրում եմ ազատությունը, ես երբեք չեմ համաձայնի սիրտս չորս պատի մեջ փակել։
  • Պետք է գործել ոչ թե խոսել, և գործերն են որոշում, ոչ թե խոսքերը։
  • Բժշկությունը մարդկության մեծագույն մոլորություններից մեկն է։
  • Ինձ գեղեցկությունը գրավում է ամենուր, որտեղ նրան կարող եմ հանդիպել, և ես անմիջապես զիջում եմ այն քաղցր բռնությանը, որ մեզ հափշտակում է։ Ես միշտ կարող եմ խոստումով պարտավորված լինել, սակայն մի գեղեցկուհու հանդեպ ունեցած սերս բնավ չի պարտավորեցնում ինձ անարդարացի լինել մյուսների հանդեպ. իմ աչքերը շարունակում են մնալ՝ մյուսների արժանիքները տեսնելու և, ինչպես բնությունն է մեզ ստիպում, յուրաքանչյուրին հպատակություն և տուրք մատուցելու։ Ինչ էլ որ լինի, ես չեմ կարող սիրտս զրկել այն ամենից, որը ցանկալի է, և հենց որ մի գեղեցիկ դեմք իմ սիրտն ուզի, եթե տասը հազար սիրտ ունենամ, բոլորն էլ կտամ։
  • Երբ ազնվականն է դառնում չար մարդ, դա արդեն ահավոր բան է։
  • Մեր օրերում երեսպաշտությունը հրաշալի առավելություններ ունի։
  • Զգացմունքների հարատևությունը միայն խենթերի բաժինն է։
  • Կարիքն օրենք չի ճանաչում,իսկ ով օրենք չունի ապրում է անասունի պես։
  • Պատիվն անսահմանորեն թանկ է կյանքից։
  • Ես զգում եմ մի սիրտ, որ կարող է սիրել ամբողջ աշխարհը։
  • Հիմա այլևս ոչ ոք չի ամաչում դրանից, կեղծավորությունը մոդայիկ արատ է, իսկ բոլոր մոդայիկ արատները առաքինության տեղ են անցնում։ Բարեպաշտ մարդու դերը լավագույնն է բոլոր դերերից, որոնք հնարավոր է այսօր խաղալ։ Մեր օրերում երեսպաշտությունը հրաշալի առավելություններ ունի։ Այդ արվեստի շնորհիվ խաբեբայությունն այսօր շատ հարգի է, և եթե խաբեությունը նույնիսկ բացվի, ոչ ոք չի համարձակվի որևէ բան ասել նրա դեմ։ Մարդկանց մյուս արատները դատապարտվում են և յուրաքանչյուր ոք ազատ է գրոհել դրանց վրա, բայց կեղծավորությունը արտոնյալ արատ է. նա սեփական ձեռքերով փակում է բոլորի բերանը և անպատիժ մնալով՝ ազատ զվարճանում է։ Իր հետ շահախնդրությամբ կապված մարդկանց կեղծիքը միաբանում է որպես երեսպաշտների մի խումբ։
  • Պարտատերերից թաքնվելը շատ վատ քաղաքականություն է։
  • Ամեն մի նոր ծնվող սեր, մի անբացատրելի հմայք ունի, և սիրո ողջ հաճույքը փոփոխությունների մեջ է։
  • Իմ սիրտը պատկանում է բոլոր գեղեցկուհիներին, նրանք պիտի հերթով նվաճեն և պահեն այնքան, որքան կարող են։
  • Հենց որ դրության տերը դարձար, երբ այլևս ոչինչ չկա ասելու, ոչինչ չկա ցանկանալու, նշանակում է կրքի ողջ հմայքն ավարտված է։
  • Վերջապես, ոչինչ այնքան քաղցր չէ, որքան մի գեղեցկուհու դիմադրությունը կոտրելը, և ես այս առիթով նվաճողի փառասիրությունն ունեմ, որն անդադար հաղթանակից-հաղթանակ է թռչում և չի կարող սահման դնել իր ցանկություններին։
  • Երկնքի հետ կատակելը վտանգավոր բան է, այդպիսի ազատախոհների վերջը լավ չի լինում։
  • Այս աշխարհում սեփական պահանջները բավարարելուց լավ բան չկա։
  • Շատ տգեղ ու շատ անխիղճ բան է, չսիրել այն մարդուն, որը քեզ սիրում է։
  • Նրանք, որոնք ծննդյան օրից գործում են ազնվորեն և որոնց անկեղծությունը հայտնի է բոլորին, այդ մարդիկ միշտ խաբված են մնում։ Նրանք իրենց ոտքով գնում ընկնում են կեղծավորների թակարդը և կուրորեն օգնում են նրանց գործերի հաջողությանը։
  • Է՜հ, չմտածենք այն պատուհասների մասին, որոնք կարող են մեզ պատահել, մտածենք միայն այն մասին, թե ինչը, կարող է մեզ հաճույք պատճառել։
  • Երկնքից ուղարկվածը լույսի կարիք չունի։
  • Իսկ եթե Երկինքը քեզ չի կարող վախեցնել, ուրեմն վախեցիր վիրավորված կնոջ ցասումից։
  • Երբ որ իսկական են սիրում, իսկույն երևում է։
  • Ինչ օյիններ ասես մարդիկ չեն անում, երբ որ սրտով են սիրում։
  • Ծագումը ոչինչ չարժե, եթե դուք առաքինի չեք։
  • Խելացի մարդը հարմարվում է իր ժամանակի արատներին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 349. 


Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա